Վարչապետի աշխատակազմից արձագանքել են այսօր տեղի ունեցած մահվան ելքով վրաերթին

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են այսօր տեղի ունեցած մահվան ելքով վրաերթին

Քաղաքական Ipress 2022-04-26 22:06:00 10494
vraert-pashinyan_Vi8tQ.jpg

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ տեղի ունեցած մահվան ելքով վրաերթին:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների տվյալներով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենան է վրաերթի ենթարկել կնոջը։

«Ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ ու առանձին անհատներ հերթական անհարկի շահարկումներն են սկսել վարչապետի անձի շուրջ՝ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի դեպքը անմիջական կապելով վարչապետի անձի հետ։

Այս օրերին, երբ ընդդիմադիրները սակավաթիվ ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում, ճարահատյալ լրատվական դաշտը փորձում են լցնել իշխանությանը հնարավորինս վարկաբեկող լուրերով։ Բնականաբար ինչպես միշտ թիրախավորվել է վարչապետի անձը։

Տեղի ունեցած վրաերթի մասին ՀՀ ոստիկանությունն արդեն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, իսկ մնացածը՝ ընդամենը բամբասանքներից ժանրից է, ինչպես օրինակ Փաշինյանը Սյունիքն էր հանձնում կամ 2020-ին պատերազմ հրահրեց։ Պարզապես ընդդիմադիր որոշ շրջանակներ երկրում տեղի ունեցող ցանկացած վատ բանի համար սովոր են մեղադրել վարչապետ Փաշինյանին։

Ի գիտություն բոլորին՝ վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում, ու չի եղել որևէ մեքենայի ղեկին, դրա մասին խոսելն անգամ անհեթեթ է։

Ինչպես ՀՀ ոստիկանությունը հայտնեց, նախնական տվյալներով քաղաքացուն վրաերթի է ենթարկել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի մեքենան, հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ցավում եմ տեղի ունեցած միջադեպի համար»,- գրել է նա։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը