Վարակի հետ երկար ենք ապրելու.Արսեն Թորոսյան

Վարակի հետ երկար ենք ապրելու.Արսեն Թորոսյան

Հասարակական Ipress 2020-05-26 20:42:00 2664
pk_f0qeD.png

Այսօր պարետատան հերթական նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքացիներին կոչ արեց չտրվել կեղծ լուրերին, որոնք կասկածի տակ են դնում դիմակների էֆեկտիվությունը:

«Դիմակների կարգապահ և էֆեկտիվ կրումն ուղիղ ազդում է այն թվի վրա, որով չափում են վարակի տարածման տեմպը: Դա վերարտադրողականության թիվն է, որը որակյալ և կարգապահ դիմակներ կրելու դեպքում կարող է իջնել մեկից, ինչը թույլ կտա մարել վարակը: Այսինքն՝ եթե մենք հավաքական ջանքերով կանոնները ճիշտ պահպանելով առաջ գնանք, ունենք բոլոր շանսերը վարակը պահելու կառավարելի և նաև մարման վիճակում»,- ասաց նա:

Միաժամանակ Թորոսյանը հայտնեց, որ պարետատան այսօրվա նիստում որոշում է կայացվել շարունակել առողջապահական համակարգի հզորացման գործընթացը, քանի որ դեռ երկար ժամանակ ստիպված ենք լինելու ապրել վարակին զուգընթաց:

«Դա պետք է լինի դեռևս անսովոր, բայց շուտով սովորական դարձած մի միջավայր, որտեղ մենք, մեր երեխաները, մեր ընտանիքները, մեր ծնողները պետք է ապրեն: Դա պարզապես անխուսափելի է ու որևէ մեկի ցանկությամբ պայմանավորված չէ»,- ասաց Թորոսյանը:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 289-ով և հասել 7402–ի։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 մարդ, կատարվել է 51594 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3220–ը։


 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը