Վարակակրի շփման շրջանակը բավականին մեծ է․․․

Վարակակրի շփման շրջանակը բավականին մեծ է․․․

Հասարակական Ipress 2020-04-28 20:39:00 1932
jg_Krk0w.jpg

«Goris Today»-ի աղբյուրները երեկ հայտնեցին, որ Գորիսում՝ ապրիլի 27-ին, գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը: Վարակվածը գորիսեցի է, Գորիսի դպրոցներից մեկի ուսուցչուհիներից, ով օրեր առաջ է վերադարձել Երևանից: Գորիսի վարակակրի շփման շրջանակը բավականին մեծ է: Մեկուսացված են նաև նրա հետ շփված «Գորիս» ԲԿ-ի բուժաշխատողները։ Քանի որ վարակակիրը, լինելով «Գորիսի բժշկական կենտրոնում», շփումներ է ունեցել տեղի բժիշկների հետ:

Այսօր նույն աղբյուրը տեղեկացնում է, որ կապ է հաստատել հիվանդի հարազատի հետ, ով նշել է, որ այս պահին կինն իրեն լավ է զգում, ջերմություն, հազ չունի:

«Խնդիր է առաջացել թեստավորման հետ: Առաջին թեստը բացասական է ցույց տվել, սակայն հետո պարզվել է, որ դրական է: Արդեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում խնդրել ենք, որպեսզի ևս մեկ անգամ թեստավորում իրականացվի՝ վերջնականապես հաստատելու կամ հերքելու համար: Այժմ սպասում են թեստի պատասխանին: Նշեմ նաև, որ նա օրեր առաջ «Էրեբունի» ԲԿ-ում իր աղջկան էր խնամում, ով այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, սակայն այլ հիվանդության պատճառով: Նրա վիճակը կայուն է, թեստավորել են և շուտով կիմանանք նաև աղջկա թեստի պատասխանը»,- ասել է կնոջ հարազատը:

Րոպեներ առաջ Գորիսի բժշկական կենտրոնից իմացանք, որ իրենց 12 բուժաշխատողների՝ կորոնավիրուսի վարակվածության թեսթերի պատասխանը բացասական է եղել։ Բացասական է եղել նաև երեկվա վարակակրի հետ անմիջական շփման մեջ գտնվող քաղաքացու թեսթի պատասխանը։ Երկու օրից կրկնակի թեսթ կարվի նաև առաջնային վարակակրին։

Նշենք, որ նա իրեն լավ է զգում։ Ի դեպ, ասեմ, որ տարբեր աղբյուրների հետ խոսելով, նույն բանն էին ասում, որ վարակակրի հետ շփվածների շրջանակը գրեթե ճշտված է, բայց մեծ է, դա շարունակական գործընթաց է ու հնարավոր է թեստավորողների շրջանակը աճի:

Աղբյուրը`Hraparak.am

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը