Ուզում են առկա ուսուցումը ձախողել, որ կրկին անցնենք հեռավարին. մանկավարժը կոչ է անում՝ դուրս գալ «թմբիրից». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուզում են առկա ուսուցումը ձախողել, որ կրկին անցնենք հեռավարին. մանկավարժը կոչ է անում՝ դուրս գալ «թմբիրից». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական Ipress 2020-08-22 21:58:00 1617
hh_dkYPm.jpg

Հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նոր կանոններ մշակողները նպատակ ունեն կարճ ժամանակահատվածում առկա ուսուցման պրոցեսը ձախողել, որպեսզի աշակերտները կրկին անցնեն հեռավար կրթության։

Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց մանկավարժ, մարզիչ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սևակ Մնացականյանը՝ անդրադառնալով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրապարակած՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցին։

Նշենք, որ երեկվանից համացանցում բուռն քննարկումմեր են ծավալվում ուսումնական հաստատությունների համար պարտադիր համարվող ուղեցույցի շուրջ, անգամ կարծիքներ են հնչում, որ նոր սահմանափակումները ոտնահարում են երեխաների իրավունքները։

Նրա կարծիքով՝ դպրոցներում այս ուղեցույցով առաջնորդվելն ավելի բացասական արդյունք կտա, քան հեռավար ուսուցումն է։

«Նման ձևաչափով հնարավոր չէ կազմակերպել դասապրոցեսը։ Իմ կարծիքով՝ այս ուղեցույցը մշակողների նպատակն այն է, որ կարճ ժամանակահատվածում առկա ուսուցման դասապրոցեսը ձախողվի, և աշակերտները կրկին անցնեն հեռավար կրթության։ Այսինքն` սա ընդամենը միջոց է, որ մենք ինքներս խնդրենք անցնել նախկին՝ օնլայն հարթակով դասապրոցեսի անցկացմանը»,–ասաց մանկավարժը։

Նա միաժամանակ մտավախություն հայտնեց, որ սեպտեմբերի 15–ին առկա դասապրոցեսը սկսելով պարզապես փորձելու են գրքերի գումարները հավաքել, հետո նորից դպրոցները փակել, որպեսզի արդեն հեռավար ուսուցումը կարողանան կազմակերպել և գրքերի կամ այլ ծախսերի հետ կապված հարցեր չլինեն։

Մնացականյանի կարծիքով՝ տպավորություն է, թե այս ուղեցույց մշակողները երբևէ դպրոցում չեն եղել և չեն պատկերացնում, թե ինչի համար է ընդհանրապես ուսումնական պրոցեսն իրականացվում։

Անդրադառնալով ուղեցույցում ներկայացված դպրոցների ախտահանումը կազմակերպելուն, մարզիչը նկատեց, որ Երևանում գործում են 2000–ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներ և հասկանալի չէ, թե ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով են կազմակերպելու այդ գործընթացը։

«Լավ, պատկերացնենք մաքրման աշխատանքներում նոր մարդկանց կներգրավվեն, որոնք կլինեն գերակտիվ և հնարավորինս արագ կախտահանեն դպրոցը, դասասենյակները, սակայն անգամ այդ դեպքում մինչև հասցնեն նախապատրաստվել հաջորդ հերթին, ժամը կլինի 17–ը, այդ ժամին ինչպե՞ս են մյուս հերթի աշակերտները հաճախելու դասի»,–նշեց նա։

Մանկավարժը նկատեց, որ ախտահանման վերաբերյալ ներկայացված պահանջները ծախսատար են, հեռու իրականությունից, որոշ դեպքերում անգամ զավեշտալի։

«Ուղեցույցում նշված է, որ ձեռքերը պետք է լվանալ հոսող սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, իսկ անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։ Ես ինքս երբևէ չեմ լսել ոտնակային կառավարման ծորակների մասին և հանրապետությունում չգիտեմ մի դպրոց, որտեղ նման հնարավորություն կա։ Գուցե Ճապոնիայի ինչ-որ քաղաքում կա նման բան, բայց մեր դպրոցներում նման միջոցներ չկան, այսինքն` այս ձևակերպումը ձևական են գրել, քանի որ այն կիրառելի չէ»,–ասաց Սևակ Մնացականյանը։

Մանկավարժը դժգոհեց նաև դասապրոցեսը նույն դասասենյակում դիմակներ կրելու պայմաններում կազմակերպելուց։

«Ես որպես մանկավարժ չեմ պատկերցնում ինչպես է հնարավոր 20 երեխայի հինգ ժամ շարունակ պահել դասասենյակում, այն էլ՝ դիմակով։ Կամ արդյոք մտածու՞մ են այն ուսուցիչների մասին, որոնք խմբակներ ունեն, կրկնուսույց են, կամ ծնող են, պետք է իրենց երեխաներով զբաղվեն։ Այս ուղեցույցով դասերը կազմակերպելու արդյունքում մանկավարժները ստիպված են լինելու 10-12 ժամ մնալ դպրոցում, մի՞թե սա նորմալ է»,–ասաց Մնացականյանը և հավելեց.

«Առանց այն էլ շատ ուսուցիչներ աշխատում են չնչին աշխատավարձով՝ լավագույն դեպքում 80-100 հազար դրամ են ստանում, սակայն նրանց եկամտի աղբյուրը միայն աշխատավարձը չէ։ Կան ուսուցիչներ, որոնք խմբակներ են պահում, որ այդ միջոցով հավելյալ եկամուտ ստանան, կարողանան գոյատևել, որովհետև մենք՝ ի տարբերություն Ազգային ժողովի պատգամավորների կամ նախարարության պաշտոնյաների, ամեն ամիս մեծ պարգևավճարներ չենք ստանում։ Երբ ԱԺ նախագահը, պարգևավճարներն արդարացնելով, որպես հիմնավորում կարող է ասել, որ պատգամավորը 500.000 դրամով չի կարող ընտանիք պահել կամ ինչ-որ մեկն ունի հիփոթեկային վարկ, ապա մանկավարժը 80.000–ով նույնպես չի կարող ընտանիք պահել, իսկ մանկավարժները ոչնչով պակաս չեն նրանցից, մանկավարժների գործն էլ քիչ պատվաբեր չէ, իրենք էլ ավելի կարևոր բան չեն անում, քան մանկավարժները. ժամանակն է, որ այս մասին բարձրաձայնվի»,–ասաց նա՝ հույս հայտնելով, որ մանկավարժները դուրս կգան «թմբիրից», չեն լռի և իրենց խոսքը կասեն։

Մնացականյանը շեշտեց՝ կրթությունը ազգային անվտանգության խնդիր է, որը պահանջում է հստակ ռազմավարություն, հետևաբար նման որոշումներ կայացնելուց առաջ հարկավոր է խորհրդակցել փորձառու տնօրենների, մանկավարժների հետ, հաշվի առնել նրանց տեսակետները, դիտարկումները, առաջարկությունները, որպեսզի խնդրին ավելի ճիշտ լուծում տրվեր։

Եզրափակելով՝ մանկավարժը հույս հայտնեց, որ պետությունը հավուր պատշաճի կապահովի աշակերտների՝ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը։

Մանրամասները՝ NEWS.am–ի տեսանյութում։

 

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»