«Ուզում եմ մեր առաջին տղայի անունը Մոնթե դնենք»․ Արցախ այցելելուց հետո Արիանա Կաոլինի երազանքներից մեկն էր

«Ուզում եմ մեր առաջին տղայի անունը Մոնթե դնենք»․ Արցախ այցելելուց հետո Արիանա Կաոլինի երազանքներից մեկն էր

Հասարակական Ipress 2020-03-31 12:37:00 15525
673189_38pCj.jpg

Ձեզ ենք ներկայացնում Արիանա Կաոլինի՝ 2016 թ․-ին «Ճամփորդ»-ում հրապարակված հոդվածը, որ գրել էր ինքն անձամբ, Արցախ այցելելուց հետ․

«Ինչ-որ մի պահի, երբ մեքենան իջնում է լեռնալանջի ասֆալտով, կամ կիրճի գլխով անցնող ոլորանին, անսպասելի, անակնկալ, առանց զգուշացնելու՝ Ղարաբաղը ներխուժում է քո տարածք: Այդ պահը միայն պատահականորեն կարող է համընկնել «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակի հայտնվելուն: Այն կապ չունի նաև գծված ու չգծված, ճանաչված ու անճանաչում սահմանների հետ:

Ղարաբաղը սկսվում է այնտեղ, ուր կրծքիդ, ձեռքի ափը զգուշորեն դնելու պես, հանկարծ զգում ես արցախյան ոգու ծփանքը:

Զարմանալի հանդարտություն ունի իր մեջ այս երկիրը: Այն սկսվում է նրա ժայռոտ գագաթներին ու լեռների անտառածածկ մարմիններում, տարածվում է խոնավ դաշտերի կանաչ բերրիության մեջ, թանձրանում է նրա քաղցր թթաստաններում և ամբարվում է ճյուղերն արմատների պես՝ երկինքները խրած պտղաբեր այգիներում: Այդ հանդարտության մեջ, երբեք չերևալով ամբողջությամբ, աննկատ, անորսալի շարժումներով, օձի պես հանգիստ ու վտանգավոր, իր լոգանքն է ընդունում պատերազմի մառախուղը: Դու գիտես՝ բավական է մի անզգույշ շարժում, և այդ փափուկ օձը ակնթարթարեն վերածվելու է պողպատե շառաչուն հանդերձանքով վիշապի, և մառախուղը դառնալու է քարեղեն…

Այս պատերազմը, դրան ծնունդ տվող, դրա շուրջ ծավալվող քաղաքական ու տնտեսական իրողությունները վերլուծում են գրեթե բոլորը: Դրանք գործնական ու կարևոր վերլուծություններ են, անշուշտ: Սակայն ինձ համար այս ամենի մեջ ամենակարևորը ոգին է: Նորից ստիպված եմ կրկնել՝ ես ռոմանտիկ «ախցիկ» չեմ, ես խիստ պրագմատիկ մարդ եմ, շախմատիստ, տնտեսագետ – վերլուծաբան, և ասում եմ՝ այս պատերազմի մեջ ամենազարմանալին, հաղթանակի ամենալուրջ գրավականը, մեր անխոցելի, չսպառվող առավելությունը ոգին է:

Յուրաքանչյուր արցախցի գիտի որ պատերազմն արթուն է, անգամ եթե ոչ մի կրակոց չկա, և ինքն էլ է արթուն ու պատրաստ: Իսկ արհավիրքի ամենաթեժ պահին նա ապրում է անբացատրելի, տարօրինակ մի ոգևորություն, որ սահմանակից է, խորթ թող չհնչի՝ երջանկությանը. ողջ լինելու երջանկությանը, հաղթելու երջանկությանը, իրենց ծնողներին, եղբայրներին, զավակներին, անպարտելի, հզոր տեսնելու երջանկությանը: Ես լավ հասկանում եմ այս զգացողությունը, որի աղբյուրն, ի դեպ, ճշգրտորեն ու հիանալի ձևակերպել է իմ կուռքերից մեկը՝ Մարտին Լյութեր Քինգը. Եթե կյանքումդ չես գտել մի բան, որի համար կարելի է մեռնել, ապա ի՜նչ արժեք ունի կյանքդ»:

…Երկար, հոգնեցուցիչ, բացառիկ լեցուն աշխատանքային օրը ավարտվել էր արդեն, և մենք գնում էինք մարտունեցի Առուստամյան Նաիրիենց տուն՝ խորոված ուտելու: Նաիրին, ժպտերես, ծիծաղկոտ Նաիրին, ում մտերիմները «Նաիրիկ» են ասում, որ դեռևս պատանի, անչափահաս, մասնակցել է ղարաբաղյան առաջին պատերազմին: Մարտունու հերոսական «Երրորդ պաշտպանականի» հին ու նոր տղաները, որոնք այսօր էլ շարունակում են ապրել իրենց լեգենդար հրամանատար Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի կենդանի գոյության հետ: Մենք՝ Ղարաբաղի ոգով արբած…

Սեղան ենք նստում Նաիրիկենց տանը: Այն նուն տանը, որի նկուղում առաջին պատերազմի օրերին հրետակոծությունից ապաստան էին գտել Նաիրիկի հայրն ու մայրը, իրենց հարևանների հետ: Գրադի արկը մտել էր տան պարսպի դարպասով, ապա մտել էր նկուղու դռնով և սպանել էր այնտեղ պատսպարված 9 հոգուն էլ. տանտերերին՝ Նաիրիկի ծնողներին և նրանց հարևաններին: Տան միակ արու զավակը՝ տակավին անչափահաս Նաիրին այդ ժամանակ մարտի դաշտում էր, մի քանի կիլոմետր այնկողմ: Մեք վայելում ենք ուրախ ու աշխույժ խոսքուզրույցը, մենք վայելում ենք ղարաբաղյան հիանալի խորովածը, հեռախոսս զանգում է.

  • Հը, ո՞նց է Ղարաբաղը»,- հեռուներից գալիս է Լևոնի ձայնը…
  • Ուզում եմ մեր առաջին տղայի անունը Մոնթե դնենք, ի՞նչ կասես»,- ասում եմ ես:

 

Սիրով՝ ձեր Արիանա»

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն