«Ուզում էի թռչել Վլադի նման». 8-ամյա տղան ցատկել է 4-րդ հարկի պատուհանից

«Ուզում էի թռչել Վլադի նման». 8-ամյա տղան ցատկել է 4-րդ հարկի պատուհանից

Հասարակական Ipress 2021-02-22 19:46:00 4569
ni_hzk5G.jpg

Համացանցում տարածված պատուհանից թռչելու հոլովակով տպավորված՝ Գյումրիում 8-ամյա Ռոբերտը թռչել է 4-րդ հարկի պատուհանից։ Բարեբախտաբար երեխայի մոտ արձանագրվել է միայն կոնքի կոտրվածք, սալջարդ ու քերծվածքներ:

Sputnik Արմենիայի հետ զրույցում տղայի մայրը` Մետաքսյա Գալստյանը, պատմում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին երեկոյան, երբ ինքը  դուրս է եկել մոտակա խանութից փոքր որդու համար տակդիրներ գնելու: «Փոքր որդիս քնեց, Ռոբերտին զգուշացրի՝ գնամ խանութ եղբորդ պամպերս առնեմ ու շուտ գամ: Դուրս գալուց դուռը բանալիով փակեցի: Ապահով էի այնքանով, որ Ռոբերտը մեծ է, իսկ փոքր տղայիս ապահովության համար էլ բոլոր պատուհանների բռնակները հանել ու պահել էի»,- պատմում է մայրը:  

Выпрыгнувший с четвертого этажа 8-летний Роберт в Австрийской больнице Матери и ребенка в Гюмри. Фотография публикуется с разрешения родителей

Ռոբերտի համար մայրիկի բացակայությունը հնարավորություն էր իր սիրած հերոսի նման պատուհանից ցատկելու։ Նա հագնում է կոշիկները, վերարկուն,  գտնում է մայրիկի պահած պատուհանի բռնակը, ամրացնում իր տեղը ու ցատկում: Բարեբախտաբար տղան գլխով ո՛չ սառած գետնին, ո՛չ աստիճաններին, ո՛չ էլ պատուհանի տակ կայանված մեքենաներին չի հարվածել: Հայտնվելով ներքևում ու զգալով, որ չի կարողանում 2 ոտքերի վրա կանգնել`անցորդներից օգնության է խնդրել:

«Արդեն տուն էի վերադառնում, երբ ծանոթներիցս մեկը զանգեց և ասաց,որ որդիս դրսում է։ Վազելով հասա բակ, տեսա Ռոբերտիկին ու աչքս ընկավ բաց պատուհանին. հասկացա՝ պատուհանից է թռել: Ասաց՝ մա՛, պատշգամբից էի ուզում, բայց հասկացա, որ այդ ժամանակ փողոց կընկնեմ, ասի էս պատուհանից թռնեմ՝ մարդ չտեսնի»,-որդու խոսքերն է փոխանցում մայրը` Մետաքսյան:

Որդու՝ 4-րդ հարկից ընկնելն ու կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ ստանալը մայրը հրաշք է համարում: Ասում է` Ռոբերտս 2 ծննդյան օր ունի մեկը իրականը՝ Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, մյուսը հրաշքով փրկվելու օրը՝ փետրվարի 19-ին:

Դեպքից հետո մայրն արգելել է Ռոբերտին հետևել այդպիսի հոլովակների, իսկ ամենակարևոր քայլը, որ անելու է հիվանդանոցից տուն վերադառնալուց հետո, պատուհաններին բանալի փականներ կամ ճաղավանդակներ ամրացնելն է:

Ի զարմանս մեզ, փոքրիկ Ռոբերտը  նույնիսկ այսքանից հետո չի վախենում թռչելուց: Մեզ խոստովանեց, որ թռչել էլի ուզում է, բայց օդապարիկով, խոստացավ՝ այլևս պատուհանից չի ցատկի ու ընկերներին էլ կպատմի, որ չի կարելի դա անել: Մայրիկին ասել է՝ ափսոսում է, որ ցատկելուց առաջ  սավանը` որպես օդապարիկ հետը չի վերցրել:

Նմանատիպ դեպքերից խուսափելու համար Ռոբերտի դասվարը խոստանում է ոչ թե կտրականապես արգելել երեխաներին հետևել նմանօրինակ վլոգներին, այլ հասկացնել, որ չի կարելի ամեն տեսածն ընդօրինակել:

Ավելացնենք, որ Ռոբերտը հիմա գտնվում է Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում՝  բժիշկների հսկողության տակ: «Նման բարձրությունից ընկնելիս հատկապես երեխաների մոտ հիմնականում գանգուղեղային վնասվածքներ են արձանագրվում, բայց Ռոբերտի մոտ, փառք Աստծո, նման վնասվածք չկա, վիրահատության կարիք ևս չկա»,- նշեց «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Ժորա Սերոբյանը:

Հիվանդանոցում  անհրաժեշտ բոլոր հետազոտությունները կազմակերպվել են, այժմ  Ռոբերտը ստանում է համապատասխան բուժումներն ու դեռևս կմնա բժիշկների հսկողության տակ:



 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը