Ուզում է վերջնականապես ձեռքերը լվա Արցախից. Աշոտյանն արձագանքել է Փաշինյանին

Ուզում է վերջնականապես ձեռքերը լվա Արցախից. Աշոտյանն արձագանքել է Փաշինյանին

Հասարակական Ipress 2020-12-25 22:46:00 396
bfoo_nA1OA.jpg

«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որով վերջինս քաղաքական ուժերին հրավիրել է խորհրդակցությունների՝ 2021-ին արտահերթ խորհրդարական ընտրություններ անցկացնելու հարցով։

«Ուզում է ժողովրդի ձեռքերով մաքրվի դավաճանի, մարդասպանի, հայրենասպանի, հողատուի ու վիժվածքի պիտակներից։

Ուզում է լեգիտիմացնի իր գործարքն Ալիևի հետ։

Ուզում է պատմության մեջ ամրագրի ազգս կոտրելու փաստը։

Ուզում է Հայաստանը շղթայակցված պահի թուրք-ադրբեջանական ճիրաններում։
Ուզում է վերջնականապես ձեռքերը լվա Արցախից» , - գրել է Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք՝ վարչապետն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, թե պատրաստ է թողնել վարչապետի պաշտոնը՝ նշելով նաև, թե որ դեպքում։

«Պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։ Եվ վարչապետի պաշտոնը կարող եմ թողնել միայն ժողովրդի որոշմամբ։

Նաև պատրաստ եմ ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը՝ այս դժվարին ժամանակներում։

Այս բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Ելնելով վերը նշվածից՝ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով», - հայտարարել է վարչապետը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը