ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայտարարվել են զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայտարարվել են զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրները

Միջազգային Ipress 2021-09-17 20:55:00 231
23558zbosashrjikm_f4g7f.jpg

iPress.am Գերմանիայում Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI) ամփոփել է կորոնավիրուսով վարակված գերմանացի զբոսաշրջիկների թվաքանակի մասին տվյալներն ըստ երկրների և կազմել ամենավտանգավոր ուղղությունների ցուցակը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, RKI-ի տվյալներով՝ վերջին 4 շաբաթվա ընթացքում, Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 87 572 մարդ, որոնցից 26 218-ը՝ որպես վարակի վայր, նշել են այլ երկրներ:

«Ներկայում վարակման մեծ մասը տեղի է ունենում Բալկանյան երկրներում. առավել հաճախ, որպես վարակման երկիր, հիվանդացողները նշել են Թուրքիան, ընդհանուր առմամբ այնտեղ վարակվել է 6 087 հանգստացող»,- հայտնել են ինստիտուտից:

Մոտ 5,7 հազար հիվանդ է վարակվել Կոսովոյում։ Երրորդ տեղում Խորվաթիան է, որտեղ վարակվել է գրեթե 2,5 հազար գերմանացի։ Հակառեյտինգի տասնյակում տեղ են գտել նաև Հունաստանում և Իտալիայում հանգստացած զբոսաշրջիկները:

«Ընդհանուր առմամբ, գրանցված նոր դեպքերի մասնաբաժինը, որոնք տեղի են ունեցել արտերկրում, վերջին շաբաթներին նվազել է մինչև 17 տոկոս։ Երկու շաբաթ առաջ այդ ցուցանիշը կազմում էր 27 տոկոս»,- հայտնել են RKI-ից։

Միևնույն ժամանակ, ինստիտուտից ընդգծել են, որ ուղևորությունների նպատակների մասին տեղեկություններ չեն հավաքել․ այսինքն՝ արտասահման այցելությունների պատճառ կարող է լինել ոչ միայն հանգիստը, այլև գործուղումը կամ հարազատների հետ հանդիպումը:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը