Ում կամ ինչ էր պաշտպանում նախագահ Պուտինը

Ում կամ ինչ էր պաշտպանում նախագահ Պուտինը

Հասարակական Ipress 2020-11-18 22:36:00 1206
jhh_QaaPV.jpg

ՀՀ նախկին փոխվարչապետ  Արմեն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վլադիմիր Պուտինի երեկվա հարցազրույցից հետո շատերն ինձ հարց են տալիս՝ ո՞ւմ էր պաշտպանում Պուտինը՝ Հայաստանի իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը։

Երկու տարբերակն էլ, իհարկե, սխալ են։ Պուտինը պաշտպանում էր Ռուսաստանի ռազմավարական շահերը, ինչպես անում է միշտ, իսկ այս անգամ արեց դա շատ կոռեկտ ձևով, ինչին մեզ մոտ, ցավոք, սովոր չեն։ 

Հիմնական դիտարկումներ.

•    Հարցազրույցում տեսանելի էր որոշակի ձգտում՝ սփոփելու պարտություն կրած հայ ժողովրդին։ Պարտված Փաշինյանին արդարացնելու բոլոր փորձերը միայն հայ ժողովրդի առջև կատարած պարտքի զգացման դրսևորում էին։  
•    Մի պետության ղեկավարը չի կարող մեկ այլ պետության ղեկավարին համարել դավաճան, հատկապես, եթե իրենք միասին Արցախի շուրջ համաձայնագիր են ստորագրել։ Բացի այդ, կարևոր է հասկանալ, որ Փաշինյանը չի դավաճանել ռուսական շահերին, նա հայկական ազգային շահերն է «զգետնել», իսկ դա կարող է արձանագրել միայն հայ ժողովուրդը։ Նիկոլը, անկախ ամեն ինչից, արդեն իր գնահատականն ունի հայ ժողովրդի պատմության էջերում։ 
•    Նախագահ Պուտինը հաստատեց մեր մտահոգություններն առ այն, որ Հայաստանի ղեկավարությունը ադեկվատ չի գնահատել իր հնարավորությունները և ռազմաճակատում տիրող իրավիճակը և, ըստ էության, պատերազմի ամեն նոր օրվա հետ ավելի ու ավելի մեծ ու չարդարացված մարդկային ու տարածքային կորուստներ էին տեղ գտնում, հատկապես՝ հոկտեմբերի 19-20-ի բանակցություններից հետո։ Այդ բանակցություններին զուգահեռ՝ նույն օրերին երկրի ներսում Փաշինյանը ցանկանում էր ոչ պոպուլյար որոշումների համար մանդատ ստանալ Անվտանգության խորհրդի, Արցախի իշխանությունների և հայաստանյան քաղաքական կուսակցություների կողմից, որպեսզի իր վրայից հանի անձնական պատասխանատվությունը։
•    Վերջապես պարզ դարձավ Շուշիի մասին ճշմարտությունը. քաղաքը հանձնելու մասին հարցն առաջացել է միայն հոկտեմբերի քսանից հետո՝ հայկական կողմի թուլացման պատճառով։   
•    Ռուսաստանն աջակցել է Հայաստանին, և սա փաստ է, սակայն հայերն իրենք են հայտնվել այս իրավիճակում։ 
•    Պուտինը հասկացրեց, որ Արցախյան հարցի լուծումը միշտ եղել է ու շարունակում է մնալ Ռուսաստանի ձեռքում, այդ պատճառով մյուս երկրները չպետք է «նեղանան», դա օբյեկտիվ իրականություն է։                                       
•    Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ, այն հետագա բանակցությունների առարկա է, որոնց ընթացքում Հայաստանն ինքը պետք է կողմնորոշվի՝ Արցախի անկախության ճանաչման հարցում։ 

Արցախյան հարցից զատ 
•    «Փողոցից եկած» իշխանությունը չէր կարող արդյունավետ լինել, և ներհասարակական պառակտման քաղաքականությունը գուցե հենց բերեց Հայաստանի համար նման հետևանքների։
•    Հայաստանում կան մարդիկ, որոնց Պուտինը համարում է իրեն ընկեր, և կան մարդիկ, որոնց հետ պահում է միջպետական հարաբերություններ։ Զգացեք տարբերությունը։ 

Ինչո՞ւ այս հայտարարությունները հիմա´ հնչեցին
 
Երեկվա հայտարարություններն ուղղված էին երկու հիմնական թիրախային լսարանի։ Առաջինը՝ հայկական։ Կարծում եմ՝ ռուսական ղեկավարությունն արդեն հասկացել է, որ Փաշինյանի մոտալուտ հրաժարականն արդեն անխուսափելի է, և նրա մնալը կարող է բերել ներքին սուր հակամարտության։ Այդ պատճառով կարևոր էր, որպեսզի երկրի պոտենցիալ նոր ղեկավարությունը գիտակցեր, որ ստորագրված Հայտարարությունը չունի այլընտրանք։ 
Երկրորդ լսարանը ադրբեջանաթուրքական կոալիցիայի ռազմաքաղաքական վերնախավն էր։ Նրանց հասկացրին, որ բոլոր հիմնական որոշումներն այս պահին արդեն ընդունված են, և պետք է ելնել ստեղծված ստատուս-քվոյից ու դադարել «մկանների խաղ» ցույց տալ։ Ռուսաստանը Հարավային Օսիայի օրինակով գիտե, թե ինչպես պիտի վարվի, եթե հանկարծ խաղաղապահների առկայությամբ փորձ արվի՝ նորից լարել իրավիճակը։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը