Կիևը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերելու Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համակուսակցական պատգամավոր Մարչենկոն: «Ուկրաինան այսօր պատրաստ է աջակցել Ադրբեջանին տարբեր վայրերում:
Սա և՛ ռազմական, և՛ հումանիտար աջակցություն է: Սա ռազմական իրավիճակ է», - ասել է նա: Մարչենկոն համոզմունք է հայտնել, որ «եթե հարցը սրվի, այդ ժամանակ Ուկրաինան անտարբեր չի լինի»:
«Որքան ես գիտեմ, մենք արդեն օգնություն ենք տրամադրում ինչպես իրավական ոլորտում, այնպես էլ ռեսուրսների ոլորտում։ Խոսքը հումանիտար օգնության մասին է: Այսօր քննարկվում է անհրաժեշտ օգնություն ցուցակ կազմելու հարցը», - հավելել է պատգամավորը: