Ուկրաինացի զինվորականները շրջափակման մեջ են ընկել Ղարաբաղի շրջաններից մեկում

Ուկրաինացի զինվորականները շրջափակման մեջ են ընկել Ղարաբաղի շրջաններից մեկում

Հասարակական Ipress 2020-11-25 20:02:00 18483
t_WtOIZ.jpg

Լեռնային Ղարաբաղում հակամարտության փաստացի ավարտից մի քանի օր առաջ մի քանի ուկրաինացի զինծառայողներ շրջափակման մեջ են հայտնվել Արցախի բանակի զորքերի կողմից՝ ադրբեջանական բանակի նահանջի ժամանակ: 72 ժամվա ընթացքում հնարավոր կլիներ այդ շրջանը վերահսկողության տակ վերցնել, սակայն եռակողմ հուշագրի ստորագրման և ռազմական գործողությունների դադարեցման պատճառով չի հաջողվել գերեվարել ուկրաինացի սպաներին:

Ըստ ռուսական տեղեկատվական ռեսուրսների տվյալների, Ղարաբաղում մարտական գործողություններին իսկապես մասնակցել է Ուկրաինայից ժամանած շուրջ 2 տասնյակ զինծառայող, որոնք իրականացրել են հակաօդային պաշտպանության միջոցների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կառավարում, որոնք, ի դեպ, շատ կարևոր դեր են խաղացել այդ հակամարտության մեջ։

Ռուսական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ 2020-ի նոյեմբերի 30-ին ուկրաինացի զինծառայողների համար Բաքու պետք է ժամանի հատուկ ինքնաթիռ:

«Ուկրաինայի զինված ուժերը գտնվել են Ադրբեջանում Արցախի դեմ պատերազմի ժամանակ։ Նոյեմբերի 30-ին Բաքվից հատուկ չվերթով Ուկրաինայի ԶՈՒ-ի մոտ 20 զինծառայող կվերադառնա Կիև: Այս մասին հայտնել է «Цибуля» թելեգրամ-ալիքը։ Ուկրաինացի զինվորականներն օգոստոսին մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին՝ որպես դիտորդ, իսկ հետո ներկա են եղել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին:

Թե ինչ դեր են նրանք կատարել այդ պատերազմում, հայտնի չէ, սակայն, հիշեցնենք, որ ուկրաինական ավիաուղիներն օգտագործվել են Թուրքիայից և Աֆղանստանից Բաքու զենք և ահաբեկիչներ տեղափոխելու համար»,- այս մասին հաղորդում է ռուսական «Инфотека24» թելեգրամ-ալիքը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը