Վաղվանից ուժի մեջ է մտնում նախարարի հրամանը

Վաղվանից ուժի մեջ է մտնում նախարարի հրամանը

Հասարակական Ipress 2021-10-13 19:58:00 2070
orenq_eNdMS.jpg

Հանրապետությունում հոկտեմբերի 14-ից ուժի մեջ է մտնում ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի, աշխատողը պետք է գործատուին ներկայացնի կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատ, իսկ եթե պատվաստված չէ, ապա 14 օրը մեկ թեստավորման բացասական արդյունքով փաստաթուղթ:

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ այս կարգավորումը մշակվել ու հաստատվել է միջազգային փորձի հիման վրա:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սահմանափակումներն ունեն իրենց արդյունավետությունը: Հույս ունենք, որ այս սահմանափակումների արդյունքում կկարողանանք իրավիճակը կառավարելի դարձնել»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է 14 օրը մեկ թեստավորման բացասական արդյունքով փաստաթուղթ ներկայացնելու պահանջը փոխվի, և ժամկետները վերանայվեն՝ դառնալով 10 կամ 7 օրը մեկ, Ռոմելլա Աբովյանը նշեց, որ այս պահին նման քննարկումներ չկան, սակայն չի բացառվում, որ և՛ այդ, և՛ այլ սահմանափակումների հարցը դիտարկվի: Լրագրողի հարցին, թե արդյոք նոր սահմանափակումներ ասելով Ռոմելլա Աբովյանը նկատի ունի ժամանցի վայրեր, հանրային սննդի օբյեկտներ այցելելո՞ւն, ինչը կթույլատրվի պատվաստման կամ թեստավորման բացասական պատասխան ունենալու պարագայում, մասնագետը նշեց, որ կա այդպիսի աշխատանքային փաստաթուղթ, որը դեռ քննարկման փուլում է՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը: Խոսելով պահանջների խստացումից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Արդարադատության նախարարության

«Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրեցին Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և

«Հանրային ծառայության մասին»  ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ գործատուն կկարողանա ազատել աշխատողին Covid-ի պատվաստման սերտիֆիկատ կամ թեստավորման թուղթ չունենալու դեպքում:

«Եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման սերտիֆիկատը կամ թեստավորման փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին անցնել աշխատանքի: Գործատուն իրավունք է ստանում չվճարել այդ բաց թողած ժամանակի համար: Այդպես 30 օր աշխատանքի չներկայանալու պարագայում, գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը: Ասեմ, որ այդ բաց թողած ժամանակահատվածը չի կուտակվելու որպես ամենամյա արձակուրդ և աշխատանքային ստաժ չի համարվելու»,- ասաց Ռուբեն Սարգսյանը:

Նույն կարգավորումները գործելու են հանրային ծառայողների պարագայում: Տիգրան Դադունցի խոսքով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում սահմանվել է առանձնահատուկ հիմք հանրային ծառայողների և հանրային պաշտոններ զբաղեցնողների լիազորությունների դադարեցման համար: «Նման քայլի դիմել ենք՝ միջազգային փորձը հաշվի առնելով:

Որպես օրինակ նշեմ, որ վերջերս ԱՄՆ-ում սահմանվեց հանրային ծառայողների հետ կապված նման սահմանափակում, ինչն այժմ փորձում ենք կիրառել մեզ մոտ»,- ասաց Տիգրան Դադունցը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը