Ucom-ը նոր հայտարարություն է տարածել

Ucom-ը նոր հայտարարություն է տարածել

Հասարակական Ipress 2020-07-09 21:13:00 939
ucom-2_aDck-.jpg

UCOM-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Ucom ընկերության տեխնիկական անձնակազմը շարունակում է փուլ առ փուլ վերականգնել շարժական և ֆիքսված ցանցի աշխատանքը։

Հուլիսի 8-ի երեկոյան ծառայությունների անհասանելիության պատճառ է դարձել հոսանքի տատանման արդյունքում տեխնիկական հիմնական համակարգում առաջացած գերբեռնվածությունը։ Առաջացած խափանումն ազդել է նաև մյուս ենթահամակարգերի բնականոն աշխատանքի վրա։

Շարժական կապի ձայնային ծառայությունների, ինչպես նաև ֆիքսված ինտերնետի հասանելիությունն օպերատիվ կերպով վերականգնվել է մոտ 2 ժամվա ընթացքում։ Ucom ընկերության կողմից տրամադրվող այլ ծառայությունները վերջնական կարգավորում կստանան արտերկրից պատվիրված բաղկացուցիչ մասերի Հայաստան հասնելուն պես։

«Այս պահին շարժական և ֆիքսված ցանցերի աշխատանքն ապահովվում է պահուստային գեներատորների գործարկման շնորհիվ։ Մեր տեխնիկական անձնակազմը, որը միջազգային լավագույն ընկերություններում աշխատանքային փորձ ունեցող արհեստավարժ մասնագետներով է համալրվել, իսկապես աննախադեպ կարճ ժամանակահատվածում է խնդրին լուծում տվել։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հայաստանյան և օտարերկրյա մեր բազմաթիվ գործընկերներին, այդ թվում՝ պետական մի շարք կառույցներին, Ucom-ի կորպորատիվ ու անհատ հաճախորդներին օպերատիվ աջակցության համար։ Նշեմ, որ անհրաժեշտ բաղկացուցիչ մասերն արդեն պատվիրված են և Հայաստանում կլինեն հաշված օրերի ընթացքում», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Հավելենք, որ նոր բաղկացուցիչ մասերի տեղադրման և գործարկման նպատակով իրականացվող աշխատանքները կկատարվեն գիշերային ժամերին, որպեսզի կապի հնարավոր տատանումները նվազագույն անհարմարություն պատճառեն Ucom ընկերության բաժանորդներին։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը