Թուրքիային չթողնել որևէ այլ շանս. Երևանի ռազմավարական խնդիրը

Թուրքիային չթողնել որևէ այլ շանս. Երևանի ռազմավարական խնդիրը

Քաղաքական Ipress 2020-07-08 23:56:00 882
al_eTTop.jpg

Առաջին լրատվականը գրում է.

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Մացոտակիսը հայտարարել է, թե Թուրքիայի հետ հարաբերությունում իրենց միջնորդներ պետք չեն, ի պատասխան տեղեկության, թե Աթենքն ու Անկարան կբանակցեն Գերմանիայի միջնորդությամբ: Նա նշել է, որ թեև ունեն լուրջ տարաձայնություններ ու խնդիրներ, բայց հարևաններ են և պետք է բանակցեն: Հունաստանի վարչապետի հայտարարությունը պարունակում է կարևոր ասպեկտ նաև Հայաստանի, ավելի շուտ՝ հայ-թուրքական հարաբերության համար: Հարցն արդիական է եղել միշտ և առավել ևս այդպիսին է ներկայիս համաշխարհային իրողությունների պարագայում, երբ ձևավորվում է նոր աշխարհակարգ և դրանում էապես բարձրանում է հայկական հարցի նշանակությունն ու դերը, ընդ որում՝ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքակրթական:

Թուրքիան այստեղ պատրաստվում է մեծ դիմակայության, ինչին պետք է պատրաստ լինի, և, թերևս, պատրաստվում է նաև Երևանը, հաշվի առնելով մի շարք արտաքին քաղաքական քայլեր: Այդ ամենով հանդերձ, առավել արդիական է դառնում հարցը՝ իսկ հնարավո՞ր է պատկերացնել Երևանի և Անկարայի ուղիղ շփում, առանց միջնորդությամբ, հարցերի ուղիղ քննարկում, անկախ տարաձայնություններից և խորքային պատմա-քաղաքական խնդիրներից ու, բնականաբար, Ցեղասպանության հարցից և ժխտողականության հանգամանքից: Ի վերջո, երբ չկա ուղիղ շփում, տարաձայնությունների և հակադրությունների հանգամանքը դրանից որևէ կերպ չի մեղմվում կամ փոխվում, հետևաբար՝ այդ ուղիղ շփումը եթե չօգնի, հաստատապես չի էլ վնասի: Ունենալ պատրանքներ, թե Երևան-Անկարա ուղիղ հաղորդակցության որևէ ձևաչափ, բանակցային որևէ գործընթաց ի վիճակի է լուծել հիմնարար, խորքային խնդիրներ, առավել ևս բերել Անկարային ժխտողականությունից հրաժարվելու դաշտ, միամտություն է:

 Մյուս կողմից, այստեղ, թերևս, մի առանցքային հանգամանք պետք է հաշվի առնի Թուրքիան՝ պատրանք է մտածել, թե հնարավոր է ազատվել հայկական հարցից որևէ երրորդ կողմի հետ հարաբերության միջոցով: Թուրքիան այդ իմաստով ունի այդ հարցից «ազատվելու» մի տարբերակ, պատմության համար պատասխանատվության ստանձնում և այդ շրջանակում ուղիղ հաղորդակցություն Երևանի հետ: Անկարան, իհարկե, չի գնա դրան, համենայնդեպս, քանի դեռ այդ երկրում իշխում է Էրդողանը կամ նրա, այսպես ասած, գաղափարախոսությունն ու ոգին:

Մեկ այլ հարց է, թե արդյոք Թուրքիայում կարո՞ղ է իշխել որևէ այլ գաղափարախոսություն: Մյուս կողմից, սակայն, այստեղ հարցն այն է, թե նաև ինչ ընթացիկ անհրաժեշտության առաջ է լինելու Անկարան, անկախ իշխող գաղափարախոսությունից: Աներկբա է մի խնդիր, որ Հայաստանի պետական ռազմավարության առաջ է. Երևանը պետք է հետևողականորեն ցույց տա, որ Թուրքիան չունի հայկական հարցում որևէ երրորդ կողմի հետ պայմանավորվելու և այդպիսով տակտիկական կամ ռազմավարական լռեցման կամ սառեցման հասնելու շանս, և հայկական հարցում ճնշումը թուլացնելու միակ ճանապարհը Երևանի հետ հաշվի նստելն ու բանակցելն է, թեկուզ այն հարցերի շուրջ, որում կարող է լինել համաձայնության հեռանկար: Օրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունն ադրբեջանական տիրույթից ազատելու հարցը: Մինչ այդ, իհարկե, Երևանին պետք է հաջողվի այդ հարաբերությունն ազատել նաև ռուս-թուրքական պայմանագրերի տիրույթից:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը