Թուրքիայի բարձրաստիճան զինվորականներն Ադրբեջանում են

Թուրքիայի բարձրաստիճան զինվորականներն Ադրբեջանում են

Քաղաքական Ipress 2020-09-29 21:20:00 810
ypn_7zNyN.jpg

Թուրք բարձրաստիճան զինվորականներն Ադրբեջանում են եւ նույնիսկ մասնակցում են հակամարտության գոտում հանրապետության ստորաբաժանումների կառավարմանը: Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի ԶՈւ-ն այսօր ռմբակոծել է Հայաստանի գյուղերը, իսկ օգոստոսի 27-ին Արցախի խաղաղ բնակչությունը հարձակման է ենթարկվել ադրբեջանցի, այսօր էլ թուրք զինվորականների կողմից: Նրանք հրետանի եւ համազարկային կրակի համակարգ են կիրառել: Ցավոք, ունենք զոհեր ոչ միայն զինծառայողների, այլ նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում»,-ասաց նա:  

Փաշինյանն ընդգծեց, որ Թուրքիան ներգրավված է այս գործընթացում. «Թուրքիան փաստացի ներգրավված է այս գործընթացում: Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ ռազմական հրամանատարներն ու բարձրաստիճան զինվորականները գտնվում են Ադրբեջանի հրամանատարական կետերում, իսկ տեղ-տեղ նույնիսկ ռազմական գործողություններ են ղեկավարում: Մեկ այլ կարեւոր հանգամանք՝ միջազգային մամուլում կան բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Սիրիայում եւ տեղափոխում է նրանց Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին»:

Նրա խոսքերով, Հայաստանը տեղեկություններ ունի, որ թուրքական բանակի ստորաբաժանումները Նախիջեւանում են:

Փաշինյանը հայտարարեց, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում եւ պահանջի, որ նա հեռանա Հարավային Կովկասից:

«Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու ագրեսիան, դատապարտի Թուրքիայի գործողությունները եւ պահանջի, որ Թուրքիան ընդհանրապես հեռանա տարածաշրջանից: Թուրքիան ղարաբաղյան հակամարտության մեջ ավելի լայն ներգրավվելու եւ Նախիջեւան զորքեր մտցնելու պատրվակ է փնտրում, չնայած մեր տեղեկություններով՝ այնտեղ արդեն կան թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ»,- ասաց նա: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը