ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքական բանակը գնդակոծում է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերը․ Ինչ է կատարվում. Firat

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքական բանակը գնդակոծում է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերը․ Ինչ է կատարվում. Firat

Միջազգային Ipress 2020-11-18 12:50:00 4716
Հետևեք մեզ՝ Telegram-ում
turqakan-banak-syria_eYVYy.jpeg

Թուրքական բանակի հրետանին գնդակոծում է Ռաքքա նահանգի սահմանամերձ Թել Աբյադ քաղաքից դեպի արևմուտք՝ սիրիական բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Firat քրդական գործակալությունը:

Նրա խոսքով՝ Կոզեյլի և Խիրբեթ-Բաքր գյուղերը ուժեղ հրետակոծության տակ են ընկել, որտեղ կան ավերածություններ և զոհեր, դրանց թիվը ճշտվում է:

Ավելի վաղ գնդակոծվել էին Խուշան, Ալ-Խալիդիա և Քուր-էլ-Հասան բնակավայրերը Այն-Իսա քաղաքի մերձակայքում, որը գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ-Հասեկե մայրուղու վրա: Այնտեղից տուժած քաղաքացիական անձանց մասին տեղեկություններ չեն ստացվել:

Поделиться
Класс
Send