ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան «հակաահաբեկչական» գործողություններ է սկսել Հայաստանի սահմանի մոտակայքում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան «հակաահաբեկչական» գործողություններ է սկսել Հայաստանի սահմանի մոտակայքում

Միջազգային Ipress 2020-07-29 10:09:00 2286
turkia_jLuEV.png

Եվ այսպես` Թուրքիան փորձում է իր ադրբհեջանցի գործընկերներին տված խոստումն կատարել:

Այս օրերին այդ երկիրը որոշել է զինվորական «մասկի շոուներ» անցկացնել` փորձելով վախեցնել Հայաստանին:

Ադրբեջանի հետ համատեղ զինավարժություններ սկսելուց բացի Անկարան որոշել է Հայաստանի անմիջական սահմանի մոտ «հակաահաբեկչական» գործողություններ սկսել քրդերի դեմ: Այդ երկրի ՆԳՆ-ը հայտարարել է Yıldırım-3 Ağrı Dağ-ի հակաահաբեկչական գործողությունների սկսման մասին Իգդիրի և Կարսի մոտակայքում:

Շատ վերլուծաբանների կարծիքով այս գործողությունները պատահական բնույթ չեն կրում և անմիջականորեն կապված են հայ-ադրբեջանական վերջին բախումների հետ: Այս քայլով Անկարան փորձում է վախեցնել Հայաստանին` ցույց տալով, որ այդ երկիրն ցանկացած պահի կարող է ներխուժել Հայաստան` իբր քուրդ «ահաբեկիչներին» հետապնդելու համար:

Ի դեպ, Անկարան հենց այդ պատրվակով ներխուժեց Իրաք և մինչ այսօր այդ երկրից դուրս չի եկել: Նույնը կատարվեց նաև Սիրիայի դեպքում: Այսօր արդեն օրակարգում է թուրքական զորքերի ներխուժումը Լիբիա` իբր այդ երկրի «օրինական իշխանությունների» խնդրանքով: Սակայն այս գործողություններն ուղված են ոչ միայն Հայաստանի դեմ, այլև նպատակ են հետապնդում վախեցնել նաև տեղի քրդական բնակչությանը:

Հիշեցնենք, որ Իգդիրում մեծամասնություն են կազմում քրդերը, ովքեր Հայաստանի հանդեպ խիստ բարյացկամ են տրամադրված: 2009-ին նույնիսկ Իգդիրի քաղաքապետ էր ընտրվել քուրդ Մեհմեդ Նուրի Գյունեշը, ով 2010-ին պաշտոնական այցով Երևան էր եկել` այցելելով նույնիսկ Եղեռնի համալիր: Այս ամենը անպատիժ չմնաց, և Գյունեշին մեկ տարի անց թուրքական իշխանություններն մեղադրանք ներկայացրին և ձեռրբակալեցին: Եվ ահա, հայ-ադրբեջանական լարվածության այս ֆոնին Թուրքիան ուզում է ավելի զգոն պահել իր արևելյան սահմանները` միաժամանակ փորձելով վախեցնել հայերին:

Սա է իրականությունը Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը: Կենդանի կրակով մարտավարական և մարտավարական թռիչքային վարժանքներ կանցկացվեն երկու երկրների ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։

Զորավարժությունները տեղի կունենան Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քուրդամիրում և Եվլախում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը