«Թուրքերեն եմ սովորում»

«Թուրքերեն եմ սովորում»

Հասարակական Ipress 2021-06-23 20:15:00 2673
njk_47eCj.jpg

"Իրավունքի" զրուցակիցն է`"Մեր տունը Հայաստանն էկուսակցության պատգամավորության թեկնածուՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ:

Պարոն Ալեքսանյանինչպիսի՞ տպավորություններ ստացաք ընտրություններիցԿապիտուլյացիայից հետո արդա՞ր եք համարում Նիկոլ ՓաշինյանիՔՊ-ի հաղթանակը:

– Վեց հարյուր հիսուն հազարի համար արդար էր, մնացած մասնակիցների համար արդար չէր: Իսկ նրանք, ովքեր որ չեն մասնակցել, դա էլ կարելի է ասել` ամեն ժողովուրդ արժե իր թագավորին: Ամեն թագավոր արժե իր ժողովրդին: Այստեղ տեղին է հիշել Նժդեհի վերջին նամակը, որտեղ ասում է. "Ապերախտ ժողովուրդ, դու ուզեցիր այն, ինչ-որ ուզում էր թշնամին… Վա՛յ քեզ ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը…ներում եմ, թեեւ պատմությունը չի ների քեզ…Աստված եւ իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ":

Ձեր կարծիքովինչո՞ւ չմասնակցեցին ընտրություններինՉէ՞ որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենեւ իրենցից յուրաքանչյուրի ձայնն էլ որոշիչ էր:

-Դա իրենց պետք է հարցնել: Երեւի թե հավատքի պակասից էր դա: Մարդիկ այնքան անհավատ են, որ չեն հավատացել ոչ մի բանի, կամ էլ գողացել են հավատքը մարդկանց:

– Իսկ Դուք սպասո՞ւմ էիք այդ հաղթանակին:

– Եթե արդարության մասին եք ասում, ասեմ, որ դատախազությունում, ոստիկանությունում գործեր կան հարուցված: Եթե դա արդար է համարվում, ուրեմն արդար է: Բայց եթե արդեն պատկան մարմինները, կամ դատախազությունը գործում են, չգիտեմ ի՞նչ արդարության մասին է խոսքը: Անդրադառնալով ընտրություններին` այս առիթով ռուսական մի խոսք կա. "Անտառը զգալիորեն կրճատվեց, բայց ծառերը շարունակեցին քվեարկել կացնի օգտին, որովհետեւ կացնի բռնակը փայտից էր, որի համար մտածում էին, որ կացինը իրենցից մեկն է":

– Նորից վերարտադրվեց Նիկոլ ՓաշինյանըԸստ Ձեզի՞նչ ապագա է մեզ սպասվում:

– Թուրքերեն եմ սովորում, որ հետագայում կարողանամ շփվել Երեւանում ադրբեջանցիների, թուրքերի հետ: Մեր երկիրը օրենքից, Սահմանադրությունից դուրս երկիր է, որտեղ օրենքը եւ Սահմանադրությունը չեն գործում: Նախեւառաջ, եթե նրան համարում էին կապիտուլյանտ, դավաճան, ընդդիմություն կոչվողները չպետք է նրա հետ  գնային ընտրության:

– Իսկ դուք շարունակելո՞ւ եք պայքարել:

– Ես իմ ամբողջ կյանքում պայքարել եմ, պայքարում եմ ու կպայքարեմ հանուն ազգային գաղափարախոսության, հանուն մեր ազգի: Ամեն հայերեն խոսացող հայ չի: Ցավոք սրտի, մենք քիչ ենք մնացել: Ես չէի պատկերացնում, որ այսքան այլազգի ունենք մենք երկրի ներսում: Սրանք դրսից ուղղորդված ծրագրեր են, որ իրականացվում են: Իսկ ժողովուրդն էլ էշի ականջում քնած է:

– Իսկ արթնանալու համար ի՞նչ է անհրաժեշտ:

– Արթնանալու համար անհրաժեշտ է հասարակության վերադաստիարակում, իսկ դրան պահանջվում է երկար ու ձիգ տարիներ, 30-40 տարի: Որպեսզի կարողանան սերունդ դաստիարակել, որպեսզի մեծանան հայեցի, հայ գաղափարախոսությամբ: Տեսեք ինչ արեց Ալիեւը: Նա 30 տարի կուտակեց զենք-զինամթերք, իր հարաբերությունները ճշտեց տարբեր երկրների հետ եւ միանգամից անցավ գործողության, որը որ բերեց նրան, որ մենք կորցրինք Արցախի յոթանասունհինգ տոկոսը, էլ չեմ ասում մյուս կորուստները: Ունեցանք անհետ կորածներ, գերիներ, 5000 զոհեր, որոնք պետք է սերունդ տային` իրենցից հետո ժառանգ թողնելով: Շատ վնասներ տվեցինք, եւ ինչի՞ համար, նրա համար, որ երեսուն տարի կողոպտեցին, քայքայեցին մեր հայրենիքը: Իսկ մեղավորը միայն իրենք չեն: Մենք էլ ենք դրա մեղավորը, որ թույլ տվեցինք քանդելու եւ քայքայելու մեր երկիրը: եթե թույլ չտայինք, չէին անի: Եվ եթե դու ունես ազգային մտածելակերպ եւ ունես քո մեջ խիղճ, հավատ, սեր, դու հայրենիքի հանդեպ այդպես չես վարվի:

– Իսկ այսօր կա՞ այդ խիղճը:

– Ընդհանուր առմամբ, մեր կուսակցության նպատակը հենց խիղճը, սերն ու հավատն էր վերադարձնել հասարակությանը, համախմբելով աշխարհի տասը միլիոն հայերին, որպեսզի այդ տասը միլիոն հայերը կարողանային ծառայել հայրենիքին, ոչ թե կոչվեին սփյուռքահայ, ռուսահայ կամ ամերիկահայ:  Հայաստանը նրանց հայրենիքն է, իսկ հայրենիքին ծառայելու համար պետք չի, որ դու լինես 4-5 տարվա քաղաքացի: Եթե ընդունում ես հայ, ուրեմն պարտավոր ես ծառայելու քո հայրենիքին:

– Ինչո՞ւ չմիացաք "Հայաստանդաշինքին կամ "Պատիվ ունեմդաշինքին,այլ միացաք Արա Աբրահամյանի`"Մեր տունը Հայաստանն էկուսակցությանը:

– Արա Աբրահամյանն ընդհանրապես չէր մասնակցում, որովհետեւ նա ո՛չ վարչապետի թեկնածու էր, ո՛չ էլ` Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու: Ինքը եկել էր եւ ցանկություն ուներ բոլոր հայերին համախմբելու հայրենիքում: Մյուս կուսակցություններին չմիացա, որովհետեւ նրանք չունեին այդ տաս միլիոն հայերին համախմբելու գաղափարախոսությունը: Անկախ նրանից` հաղթեցինք, թե պարտվեցինք ընտրություններում, մենք գործելու ենք եւ փորձելու համախմբել աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերին:

– ՀՀ վաստակավոր  արտիստ եքինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականության մեջ:

– Երբ հայրենիքը վտանգի մեջ է, մասնագիտությունը կապ չունի: Երբ կանգնում ես պետականության կորստի առջեւ, ամեն մի հայի պարտականությունը եւ պարտավորությունն է ներգրավվել հայրենիքի փրկության գործին:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել