Հայության միջի «Սևրի սինդրոմը» պետք է արմատախիլ լինի․ թուրքագետը ներկայացնում է առկա խնդիրը

Հայության միջի «Սևրի սինդրոմը» պետք է արմատախիլ լինի․ թուրքագետը ներկայացնում է առկա խնդիրը

Հասարակական Ipress 2020-11-26 12:37:00 1548
rk_ppsbG.jpg

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե մեր զորքերի կողմից վերահսկվեր Արցախի այն տարածքը, որը կար 2020թ. սեպտեմբերի 26-ի դրությամբ, ապա ես կհասկանայի այն ուրախությունը, որը կա Ֆրանսիայի Սենատի կողմից երեկ ընդունված խորհրդատվական բնույթ կրող որոշումից հետո։ Բայց էս աստիճան մանկամիտ մոտեցումը, երբ դու առնվազն առաջիկա տասնամյակի համար անվերադարձ կորցրել ես Արցախի 12 հազար քառակուսուց շուրջ 10 հազարը, հուշում է, որ մենք էս պահին էլի ապրում ենք երազների ու երևակայության մեջ, իսկ դա հրաշալի կերպով օգտագործվում է հենց մեր դեմ։

Թուրքագետները լավ գիտեն, որ Թուրքիայում կա «Սևրի սինդրոմ» երևույթը. այնտեղ կա մշտական վախ, որ Թուրքիայի հակառակորդները կփորձեն նորից բաժան-բաժան անել Թուրքիան, ինչպես փորձում էին 1920թ. հայտնի Սևրի պայմանագրով, ըստ այդմ թուրքերը մշտապես պատրաստ են այդ մարտահրավերին դիմակայել։

Երևի թե ժամանակն է, որ արձանագրենք, որ մենք էլ ունենք «Սևրի սինդրոմ», որի իմաստը հանգում է հետևյալին. հայերը քաղաքականությունն ընկալում են որպես գեղեցիկ խոսքերի արվեստ և փաստաթղթի վրա գրվածը ավելի են կարևորում, քան այն, ինչ կա իրականում։ Կամ ավելի ժողովրդական ասած՝ «նաղդը թողելու ու նիսյայի հետևից ընկնելու» նուրբ արվեստն է մեզանում գերակայում։

Եթե ձեզ թվում է, որ փաստաթղթով Արցախ ու Արևմտյան Հայաստան եք ունենալու, ապա չարաչար սխալվում եք։ Ավելին ասեմ, եթե ձեզ թվում է, որ որևէ փաստաթուղթ այս պահին երաշխավորում է Հայաստանի Հանրապետության գոյությունն ու տարածքային ամբողջականությունը, ավելի առավել ևս սխալվում եք։ Էն աննախադեպ սպառնալիքները, որոնք այժմ կախված են մեր գլխին, չեն վերացվի նույնիսկ եթե Աստվածաշունչը խմբագրվի (մեղա, մեղա) ու դրանում նշվի, որ Հայաստանն անձեռնմխելի է։

Հայության միջի «Սևրի սինդրոմը» պետք է արմատախիլ լինի։ Ինչքան շուտ հասկանաք սա, էնքան շանսեր կլինեն փրկելու հայրենիքը և անմիջապես ձեր ու ձեր երեխաների անվտանգությունը։

Հ.Գ. Քարտեզում գծերով նշված է այն ամենն, ինչ մնում է Արցախից այս պահի դրությամբ, դեղինով՝ Ադրբեջանին խայտառակությամբ հանձնվածը (քարտեզը՝ twitter.com/HusikGhulyan -ի)»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը