Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Հասարակական Ipress 2020-05-18 19:49:00 630
nnnt_Tn0Ry.jpeg

Նորքի տուն ինտերնատում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 17 տարեցից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Ընդհանուր առմամբ, Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակվել է 45 հոգի՝ նրանցից 28-ը՝ աշխատակից են, 17-ը՝ հաստատությունում խնամվող տարեց։ Տարեցներից 14-ը հոսպիտալացվել է, ևս 3-ը, ովքեր գրեթե ասիմպտոմ են, մեկուսացվել են հաստատության ներսում։ Հոսպիտալացված տարեցներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Վարակված աշխատակիցները չունեն որևէ սիմպտոմ, այդ պատճառով նրանք մեկուսացվել են հյուրանոցներում»,- նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ տուն ինտերնատում խնամվում է 230 տարեց։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակը նաև նշեց, որ կատարվել է 70 թեստավորում, որոնցից դրական է եղել 45-ի պատասխանը։ Դեպքը հաստատվել էր սույն թվականի մայիսի 16-ին։

Հայաստանում մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41 850 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 61 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 25 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը