«Թշնամու մոտ որոշ ծրագրային փոփոխություններ կան». Վարուժան Գեղամյան

«Թշնամու մոտ որոշ ծրագրային փոփոխություններ կան». Վարուժան Գեղամյան

Հասարակական Ipress 2020-10-09 20:26:00 3357
b_TI3UF.jpg

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թշնամական երկրի ղեկավարը քիչ առաջ հանդես եկավ Ադրբեջանի ժողովրդին ուղղված կոչով, որն իր հռետորական ոճով նպատակ ուներ լինելու իրենց կոչած «Սեպտեմբերյան պատերազմի» հաղթական ճառը։

Սակայն ճառում արտահայտած մտքերը, ինչպես նաև ադրբեջանական կողմի ձեռքբերումների թվարկումը ոչ միայն որևէ կերպ հիմնավորված չեն, այլև վկայում են թշնամու մոտ որոշ ծրագրային փոփոխությունների մասին։

Փորձեմ զգուշավոր ենթադրություն անել (սա բառիս բուն իմաստով միայն ենթադրություն է), որ ճառն ուղղված է ադրբեջանական լսարանի մոտ արդարացնելու պատերազմի առաջին 15 օրը (որը կարելի է որպես առաջին փուլ որակել) և եղածը ձևակերպել որպես նախ ռազմական հաղթանակ (հենց դրա համար էր ելույթը սկսվում գրավված և գոյություն չունեցող գյուղերի ու այլ բնակավայրերի, ինչպես նաև զինտեխնիկայի մանրամասն թվարկումով, որը խոշոր հաշվով ոչինչ է), ապա նաև որպես քաղաքական հաղթանակ (ստատուս քվոյի փոփոխություն, Հայաստանի՝ բանակցությունների սեղան վերադարձ և այլն)։

Եթե մի կողմ թողնենք ելույթի բուն բովանդակությունը, ինքնին կարևոր է նաև նմանատիպ ուղերձների փոխանցումը հենց այսօր։ Դարձյալ կարելի է զգուշավոր ենթադրություն անել, որ այս ելույթը ունի ոչ միայն արտաքին լսարան, այլև ներքաղաքական։

Սակայն ավելին ասելու համար անհրաժեշտ է ժամանակ, ուստի կշարունակենք հետևել ու միաժամանակ առանց մի րոպե կորցնելու զգոնությունը՝ թիկունքն ու ճակատը պահենք առաջին օրվա պես»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը