Ցավոք, թշնամու գնդակն անավարտ թողեց Մաքսիմի շատ երազանքներ․ նա իր արյամբ սրբացրեց հայրենի հողը. զինծառայողի ուսուցիչ

Ցավոք, թշնամու գնդակն անավարտ թողեց Մաքսիմի շատ երազանքներ․ նա իր արյամբ սրբացրեց հայրենի հողը. զինծառայողի ուսուցիչ

Հասարակական Ipress 2020-10-08 18:01:00 1800
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vs_aKIdb.png

Մաքսիմը շատ դաստիարակված երեխա էր, շատ կարգապահ ընտանիք էին, շատ մեծ ափսոսանքով եմ հիշում նրան, մեզ  համար շատ դժվար էր, բայց մենք կարողացանք մեր մեջ ուժ գտնել և մեր հերոսին հանձնեցինք մայր հողին. Tert.am-ի հետ զրույցում հիշելով պատերազմում զոհված Մաքսիմ Մանուկյանին՝ ցավով պատմում է Արարատի մարզի Ոստան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանը:

Մաքսիմ Մանուկյանը ծնվել է 2002 թվականին, միակողմանի ծնողազուրկ էր, հայրը՝ Հակոբ Մանուկյանը, 2007 թվականին է մահացել։ Մաքսիմը տան ավագ որդին էր, իրենից փոքր քույր ու եղբայր ունի: Եղբայրը սովորում է 12-րդ դասարանում, իսկ քույրը անցած տարի է ավարտել դպրոցը։

Մաքսիմը Ոստանի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Արտաշատի հումանիտար պետական քոլեջում, նույն կարգապահությունն ու պարտաճանաչությունը դրսևորելով այնտեղ, սակայն ուսումը կիսատ է թողել և զորակոչվել  բանակ։

«Մաքսիմը բնավորությամբ շատ համեստ էր, երբ զորակոչվեց բանակ, ինձ անմիջապես հեռախոսով նամակ և նկար ուղարկեց, նկարում կանգնած էր զորամասում՝ ժպիտը դեմքին, գրել էր՝ «ընկեր Արշակյան, այնքան շնորհակալ եմ Ձեզ, որ իմ մեջ այդպիսի հայրենասիրություն եք դաստիարակել, տպավորություն է, կարծես ես այստեղ արդեն ծառայել եմ, այնքան հեշտ է անցնում ծառայության օրերս, զինակից տղաները շատ լավն են՝ ընտանիքի նման ենք»: Մաքսիմը ծառայությունից շատ գոհ էր: Ես դասավանդել եմ իրեն, կարծես իմ որդին լիներ, ես նրա հանդեպ շատ մեծ ափսոսանք ունեմ»,– պատմում է Գեղամ Արշակյանը:

Ուսուցիչը, նշում է, որ Մաքսիմը բնավորությամբ շատ համեստ էր, մեծ հարգանք էր վայելում և՛ ընկերների, և՛ ուսուցչական կոլեկտիվի շրջանում, մայրն էլ հետամուտ էր իր երեխաների կրթությամբ և դաստիարակությամբ։

«Ես շատ շնորհակալ եմ այդ ընտանիքին, նրանց ցանկանում եմ ողջություն, առողջություն և երկրին խաղաղություն: Ցավոք, թշնամու գնդակն անավարտ թողեց Մաքսիմի շատ երազանքներ: Նա իր արյամբ սրբացրեց հողը հայրենի, զորացրեց այն, որպեսզի ծնվեն նոր հերոսներ»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Поделиться
Класс
Send
img9081_jwjbM.jpeg

Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է. Երկրորդ նախագահի գրասենյակը՝ Փաշինյանին

img9079_TmLck.jpeg

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ասացեք գոնե մի զիջում, որ Ադրբեջանն է արել». Փաշինյանը չկարողացավ պատասխանել պատգամավորի հարցին

img9078_YNeOv.jpeg

Ամուսինը հայտնել է, որ ԲԿ-ում բուժքույրն ինչ-որ ներարկում է կատարել իր կնոջը, որից 1 րոպե անց կինը մահացել է

img9077_2Ofyo.jpeg

Սարսափի մեջ ենք. Սյունիքո գյուղերի բնակիչները հաստատում են

img9074_JI9KV.jpeg

Երևան-Սևան մայրուղում վրաերթի է ենթարկվել մի տղամարդ, ում որդին երեկ է նույն վայրում մահացու վրաերթի ենթարկվել

img9070_C7Dhx.jpeg

Կյանքումս 2 մեծ սխալ եմ գործել. մեկ, որ ամուսնացել եմ փոքր հասակում, մեկ էլ, որ ընտրել եմ Փաշինյանին

img9062_KG6qj.jpeg

«Ովքեր միանան ՔՊ-ին դավաճաններ են»․ Լևոն Հարությունյան

img7001_ie8d6.jpeg

Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար

img8668_bH8e5.jpeg

24 ժամ ջուր չի լինի. Տեղեկացեք

img9052_dhl7x.jpeg

Մարտի 23-ին սպասվում են G3 մակարդակի մագնիսական փոթորիկներ. Լևոն Ազիզյան

img9051_M0erl.jpeg

Կնոջը երկար նայելու համար անչափահասի սպանության բացառիկ տեսանյութն է հրապարակվել

img9231_U7Mxy.jpeg

Երևանում Խորթ մայրը քանոնով ծեծել է 10-ամյա երեխային․ նա տեղափոխվել է հիվանդանոց