Ադրբեջանն այս իշխանություններին մի քանի օր կամ շաբաթ ժամանակ է տվել

«Ադրբեջանն այս իշխանություններին մի քանի օր կամ շաբաթ ժամանակ է տվել, եթե որևէ քայլ չձեռնարկվի, սահմանի ողջ երկայնքով հարձակում կիրականացնեն». Մանախ

Հասարակական Ipress 2022-03-18 00:38:00 2256
manax_zDfi4.jpeg

«Քանի որ մեր իշխանությունները տենչում են խաղաղության դարաշրջանի, ապա ՊՆ-ն այստեղ մեծ սխալ է թույլ տվել։ Ի՞նչ է նշանակում՝ վատ եղանակային պայմաններով դրսևորված, այդ դիրքերը կահավորված չեն եղել։ Իսկ դուք ինչո՞վ եք զբաղված եղել, որ ձեր եղբայր ադրբեջանցիներին պատկանող դիրքերն, ըստ պահանջի չեք կահավորել մինչև այսօր, չեմ հասկանում, սա ի՞նչ բարձիթողի վիճակ է և ո՞նց են ադրբեջանական Զինված ուժերը ձեզ սա ներում, -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ազատամարտիկ Արթուր Այվազյանը (Մանախ)` հեգնելով ՀՀ ՊՆ-ի կողմից այսօր տարածած հայտարարությունը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ն հաստատել էր, որ ադրբեջանցիները դիրքավորվել են Սյունիքւ Ներքին Հանդի գյուղի տարածքում, սակայն նշելով, թե դա առաջխաղացում չէ. «Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»,- ասված էր ՊՆ հայտարարության մեջ։

Ազատամարտիկն ահազանգում է՝ ադրբեջանական կողմն առաջ է գալու այնքան, որքան ցանկանում է, ընդ որում՝ իրենց համար, այսպես կոչված, անվտանգաին գոտի ստեղծելով, իսկ թե այդպես առաջ գալով, նրանք որքա՞ն կխորանան ՀՀ սուվերեն տարածքի մեջ, գիտի միայն ՀՀ ՊՆ-ն.«Այսքան եկել, խորացել են մեր երկրի պետական սահմաններից ներս, որևէ արձագանք չի եղել՝ ո՛չ իշխանության, ո՛չ ռազմական գերատեսչության կողմից։ Ինչի՞ մասին է խոսքը։ Բոլոր ուղղութուններով ՀՀ պետական սահմանը հատված է, օրեցօր ոստիկանական անցակետեր են բացում մեր ճանապարհների վրա, դիզվառելանյութի և բենզինի վաճառքի կետեր են դնում մեր երկրի ներսում, հեսա մի անցակետ էլ Կապան - Մեղրի ավտոճանապարհի վրա կդնեն, որ իրենց ով պետք լինի ճանապարհներից որսան։ Մի խոսքով, ես այլևս ոչնչից չեմ զարմանում»,- ասում է Արթուր Այվազյանը։

Հարցին՝ ո՞րն է ստեղծված իրավիճակից առավել արդյունավետ ելքը, ազատամարտիկը պատասխանում է՝ միակ լուծումը նոր պատերազմն է. «Ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին, այստեղ, անպայման, նոր պատերազմ կսկսվի, որը մեզ թույլ կտա ադրբեջանական զինված ուժերին դուրս շպրտենք մեր հողից։ Ուրիշ ելք, ստեղծված իրավիճակում, ես չեմ տեսնում։ Իսկ որ պատերազմ կսկսվի, սա անկասկած։ Անկախ նրանից՝ ինչ հաջողություններ կգրանցի ռուսական կողմն այնտեղ, թուրք – ադրբեջաբական տանդեմն այստեղ, անպայման, երկրորդ ճակատ է բացելու։ Եթե Ռուսաստանը թուլանա, նրանք այստեղ կանեն ինչ ուզում են, եթե Ռուսաստանը հաղթի՝ կհարձակվեն մեր սահմաններին, որպեսզի թուլացնեն ռուսական կողմին»։

Խոսելով հավանական նոր պատերազմի ժամանակագրության մասին, Արթուր Այվազյանը նկատում է՝ Ադրբեջանն, արդեն իսկ, հրապարակել է Խաղաղության դարաշրջանի բացման իր հայտնի 5 նախապայմանները. «Հիմա նա այս իշխանություններին մի քանի օր կամ շաբաթ ժամանակ կտա, եթե նրանց կողմից որևէ քայլ չձեռնարկվի, ապա արևելյան սահմանի ողջ երկայնքով հարձակում կիրականացնի, այդ թվում՝ Տավուշում, Վարդենիսում, Սյունքում և Արցախում։ Այս նպատակի իրականացման համար, թուրք ադրբեջանական տանդեմը շատ ամուր ու պինդ հող է նախապատրաստել»։

Արթուր Այվազյանն ընդգծում է՝ ինչ վերաբերում է, պատերազմի վերսկսման պարագայում, Հայաստանի ռազմավարական դաշնակիցների հավանական վարքին, ապա ՌԴ-ի զորքերն, օրինակ, այստեղ խաղաղապահ առաքելություն են իրականացնում, նրանք չեն ներգրավվի պատերազմական գործողությունների մեջ.«Որոշակի ռազմական օգնություններ, իհարկե, այս ու այն կողմից մեզ կտրամադրվի, բայց, մեծ իմաստով, մեր հույսը միայն մենք ենք լինելու։ Նայեք, ի՞նչ է կատարվում Արցախում, և նայեք բոլորի քար լռությունն ու արեք ձեր հետևությունները։ Եվ, եթե սրան էլ գումարենք այն, որ մեր բանակն, ըստ էության, քայքայված վիճակում է, ապա միակ հենարանը մնում է աշխարհազորը, այսինքն՝ հայկական կողմից ֆիդայական կռիվ է լինելու։ Պատերազմի վերսկսման պարագայում, Արցախի և Սյունիքի խաղաղ բնակիչներին ժամեր կամ մաքսիմում՝ օրեր են տալու՝ լքելու բնակավայրերը։ Ինչպե՞ս են դա իրականացնելու այդ մարդիկ՝ առանց պաշտպանական զորքերի օգնությամբ։ Սա հնարավոր չի լինելու իրականացնել, հակառակ պարագայում, այդ մարդիկ, ուղղակի ոտատակ են ընկնելու»։

Ազատամարտիկը նշում է՝ դեռևս անցյալ տարվա մայիսից, ադրբեջանական զորքերը առաջանում են, հատկապես, ստրատեգիական ուղղություններ վերցնելով և այդ տեղերում դիրքավորվելով.«Նրանք դա անում են հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով հարվածելու համար։ Այսպիսի իրավիճակում պարտադիր չէ հրետանի կիրառել։ Նրանք կարող են, ուղղակի, խոցումներ անել։ Ընդ որում, դա անելու են առանց որևէ խոչընդոտի։ Այս իշխանությունները կրկնելու են, բացառապես, նույն վարքը, որ դրսևորեցին 44 օրյա պատերազմի օրերին։ Այլ կերպ ասած՝ երբ նոր պատերազմը սկսվի, մենք ստիպված ենք լինելու երկու ճակատով կռիվ տալ՝ ներսի ու դրսի թուրքի դեմ։ Իսկ մեզ պես մարդկանց, ովքեր փորձում են ինչ - որ կերպ խոչընդոտել այս ամենը, սպառնում են ազատազարկմամբ։ Նայեք իմ սեփական օրինակին։ Հիմա էլ տան միակ խնամողներին հավաքում, տանում են եռամսյա վարժանքների։ Չեն էլ մտածում, թե ո՞վ պետք է հոգա այդ մարդկանց, առանց այն էլ ծանր նյութական հոգսերը, այս ողջ ընթացքում՝ հանապազօրյա հացը, վարկերը և այլն։ Մի խոսքով…»։

Ամփոփելով զրույցը Արթուր Այվազյանը նկատում է.«Ձեզ մի բան ասե՞մ՝ այս իշխանությունները հենց հիմա էլ, եթե շանս ունենան, վազելով կփախչեն Հայաստանից, պարզապես, դա նրանց դեռևս թույլատրված չէ իրենց տերերի կողմից, գործը դեռ վերջանական ավարտին չեն հասցրել։ Դրանից հետո՝ կտեսնենք, թե ինչ կլինի… »։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն