Տիկին Աննա, ո՞վ դառար, որ կնոջս բերես, անձրևին կանգնեցնես. զոհվածի հայրը պատնում է, թե ինչու են հեռացել Աննա Հակոբյանի կազմակերպած խնջույքից

Տիկին Աննա, ո՞վ դառար, որ կնոջս բերես, անձրևին կանգնեցնես. զոհվածի հայրը պատնում է, թե ինչու են հեռացել Աննա Հակոբյանի կազմակերպած խնջույքից

Հասարակական Ipress 2022-04-08 20:10:00 6819
anna_owfak.jpg

Hraparak.am-ը գրում է. Վարչապետի կին Աննա Հակոբյանի երեկվա կազմակերպած ապրիլյոթյան հավաքին հրավիրված զոհված զինծառայողների մի շարք ծնողներ այդպես էլ միջոցառմանը չմասնակցեցին, կառավարական առանձնատունը լքեցին հիասթափված: Նրանք հերթ էին կանգնել ներս մտնելու համար, ապա մտնելուց հետո տեսել էին, որ նստելու տեղ չկա, վիրավորված հեռացել էին` չսպասելով Աննա Հակոբյանի ժամանելուն:

Տեղեկացանք, որ Աննա Հակոբյանի հրավերով Գյումրիից Երևան էին հասել նաև քառօրյա պատերազմի զոհերի ծնողները, ինչպես նաև հրավերը չէին  մերժել 44-օրյա պատերազմի զոհերի մի քանի ծնող:

Տհաճ միջադեպի հետ կապված` hraparak.am-ը զրուցեց քառօրյա պատերազմի հերոս, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոր՝ Գևորգ Առաքելյանի հետ: 

-Ի՞նչ կատարվեց երեկ, ինչո՞ւ միանգամից, բավականին դժգոհ հեռացաք կառավարական առանձնատնից: 

-Ուրեմն պատմեմ՝ մեզ զանգահարել էին Երևանից, զգուշացրել, որ ժամը 12-ին լինենք կառավարական դաչան: Մենք 20 րոպե շուտ էինք էնտեղ հասել, Գյումրիից քառօրյա հերոսների 7 ծնող ներկա էր, 44-օրյայից էլ՝ մոտ 3-4 ծնող: Մենք՝ տղամարդիկս, մեր կանանց էինք ուղեկցում, ասեցինք՝ թող իրենք ներս մտնեն, պետք է՝ 3-4 ժամ դրսում կսպասենք, վերջացնեն, նորից տուն տանենք: Ուզում էինք ներս մտնել, ոնց որ մեզ ձեռ առնեին: Հարցնում են՝ որտեղի՞ց եք, ասում ենք՝ Գյումրիից, ասում են՝ դա Շիրակի մա՞րզն է. ինչի, էլի՞ Գյումրի կա: Հետո, թե` ձեր ազգանունը չկա ցուցակում: Ասեցի՝ բա ինչի՞ համար եք կանչել, լրիվ ձե՞ռ եք առնում: Մեկ էլ պարզեցին, որ մեր անուն-ազգանունը Էրեբունի վարչական շրջանի ծնողների ցուցակում է: Մեր կանայք մտան ներս, մեկ էլ` դիլխոր դուրս եկան: Ասեցին՝ դուրսը սեղան-աթոռ են դրել, իրենց էլ նստելու տեղ չի եղել, մնային՝ ի՞նչ անեին, հասկացանք, որ մեր հաշվին փիառ են անում: Հետ դարձանք Գյումրի: 

-Անձամբ ո՞վ էր Ձեզ հրավերի համար զանգահարել, կառավարությունի՞ց, մարզպետարանի՞ց, թե՞ քաղաքապետարանից էին, եւ ինչո՞ւ որոշեցիք ընդունել  հրավերը:

- Երևանից քառօրյային զոհված մի տղա կա, Ալիկիս հետ է եղել, իր մայրը զանգեց, ասաց, որ վարչապետի տիկնոջ անունից ինքը լիազորվել է մեզ՝ գյումրեցիներիս հրավիրել: Ասեց՝ տիկին Աննան անձամբ է ուզում կապվել մեր հետ, իրեն խնդրել է, որ կազմակերպի: Մենք էլ, հարգելով հրավերը, ասեցինք՝ չմերժենք: Բայց հիմա հաստատ եմ ասում՝ անձամբ Աննա չէ, Նիկոլ չէ, ով կուզե էղնի, թող մեզնից հեռու մնան, էլ մեր հետ հանկարծ գործ չունենան: Աննա, չէի՞ր կարող` համալիր կար, օպերայի շենք կար, էդենց մի տեղ կարգին բան կազմակերպեիր: Սերժ Սարգսյանը աչքիս լույսը չի, իմ տղեն նրա օրոք գնաց, փնովում էինք, բայց իր օրոք միջոցառումների եմ մասնակցել, շատ բարձր մակարդակով են կազմակերպել:

-Դուք ձեր միջոցներո՞վ էիք Երևան հասել, թե՞ ավտոբուս էին տրամադրել:

-Ինչ ավտոբուս, կեսը գնացքով էին եկել, կեսս՝ մեքենայով, բենզին լցրեցինք, եկանք, ափսոս չէ՞ր էդ գումարը, ես կտայի էստեղ մեկին, ով դրա կարիքն ուներ: Նույն ձևով էլ հետ վերադարձանք, ով գնացքով էր եկել, հասցրեց նորից գնացքով հետ գնաց: 

-Ի դեպ, այսօր Աննա Հակոբյանը գրառում էր արել, որը, ըստ էության, Ձեզ էր վերաբերում: Գրել էր, թե աչքովս ընկավ մի տեսանյութ, որտեղ մի տղամարդ դժգոհում էր, թե ոտքի վրա են եղել, դրա համար հեռացել են շուտ։ Ընդգծել էր, թե միջոցառումը բացառապես կանանց համար էր, հրավերը մայրերին էր արված։

- Բայց ես ասեցի, չէ՞, որ մենք ներս չէինք մտնելու, տղամարդիկով դուրսը պիտի սպասեինք, մեր կանայք մտան ու դուրս եկան նեղսրտած։ Ես իմ հիվանդ կնոջը մենակ հո չէի՞ թողնի՝ հասներ Երևան: Բա կգրի, բա ինչ կանի։ Տիկին Աննա, դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում, ով դառար, որ իմ կնոջը բերես, անձրևի տակ կանգնեցնես: 90 տոկոս համոզված եմ՝ հիմա, եթե մի միջոցառում եղավ, հրավիրեցին, Գյումրիից, Շիրակի մարզից հեչ մեկը չի մասնակցի: Մեր կանանցից ոչ մեկ երեկ էնտեղ չի եղել: Ջութակ են նվագել, կերել են, խմել են, իրանք գիտեն․․․, ափսոս իմ տղեն, որ սրանց համար գնաց․․․

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»