«Շնորհակալություն Ազրբեյջանի ՊՆ Ղասանովին օգտակար տեղեկատվության համար». Տիգրան Խզմալյան

«Շնորհակալություն Ազրբեյջանի ՊՆ Ղասանովին օգտակար տեղեկատվության համար». Տիգրան Խզմալյան

Հասարակական Ipress 2020-06-23 22:54:00 636
vvvv_MdXX2.jpg

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՄՆ ռազմական օգնությունը փրկում է հայ զինվորներին: Մենք բազմիցս ենք անդրադարձել Հայաստանին և հատկապես ՀՀ զինված ուժերին ԱՄՆ օգնության հարցերին։ Հերթական առիթը տվել է Ազրբեյջանի պաշտպանության նախարար Ղասանովը, ով հունիսի 22-ին CBC TV-ին տված հարցազրույցում դժգոհեց, որ ԱՄՆ-ից ստացած հատուկ ռազմական սարքերի շնորհիվ կտրուկ նվազել է հայկական զինվորների խոցելու հնարավորությունը։

«Армяне, благодаря своим спонсорам в США (я кстати, высказывал это представителям Соединенных Штатов) закупили, правда никто не ответил мне как, оборудование военного предназначения. И установили вдоль линии фронта – системы наблюдения», - հայտարարեց Ղասանովը։ Այսպիսով, պարզ է դառնում, որ խոսքը մշտական հետախուզության եև վերահսկողության սարքերի մասին է, որոնք փրկում են հայ զինվորների բազմաթիվ կյանքեր։

Իսկ փրկում են դրանք մեր տղաներին հիմնականում Ռուսաստանի կողմից Ազրբեյջանին մատակարարվող զենքից ու ամենաարդիական զինատեսակներից, որոնք, թերևս, անզոր են ամերիկյան սարքերի առջև։ Ուշագրավ այս լուրը մեր հակառակորդի միջոցով մեկ անգամ ևս ամենայն ճշգրտությամբ ընդգծում է, թե ով է Հայաստանի իրական բարեկամը և ով է մեր իրական թշնամին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ուղիղ քաղաքական միջամտությունը և ռազմական ուժի սպառնալիքը կանխեց ՀՀ վրա Թուրքիայի պատրաստվող հարձակումը 1992 թ․ մայիսին՝ Բուշի հեռախոսազանգը Դեմիրելին, և 1993 թ․ սեպտեմբերին՝ ԱՄՆ անվտանգութայն քարտուղար Սքրոուֆորդի հեռախոսազանգը Չիլլերին։ Բացի դա մենք տվյալներ ունենք, որ հենց ԱՄՆ տիեզերական հետախուզության տվյալներն օգնեցին հայոց բանակին կանխել ու բեկանել ազերի գիշերային տանկային գրոհը Ստեփանակերտի վրա 2016 թ․ ապրիլյան պատերազմում։

Շնորհակալություն Ազրբեյջանի ՊՆ Ղասանովին օգտակար տեղեկատվության համար»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը