The Daily Beast. Հայաստանում է գտնվում աշխարհի ամենահիասքանչ վանքերից մեկը

The Daily Beast. Հայաստանում է գտնվում աշխարհի ամենահիասքանչ վանքերից մեկը

Հասարակական Ipress 2020-08-12 22:49:00 2175
pp_go3FD.jpg

Մինչ այժմ դուք, անկասկած, գտել եք COVID-19-ի հետ կապված տագնապը հաղթահարելու միջոց: Հնարավոր է՝ դուք հանգստանում եք խորը շունչ քաշելով կամ պարզապես թունդ խմիչք եք լցնում ձեզ: Ես սիրում եմ աչքերս փակել եւ պատկերացնել իմ ճանաչած ամենախաղաղ վայրերից մեկը՝ Հայաստանի լեռներում գտնվող Գեղարդի վանքը: Երբեմն ես գրեթե զգում եմ դրա ներսի օդը` զով, մաքուր եւ քաղցր՝ խնկով:

Իմ շուրջը մթնշաղի մեջ մոմերն առկայծում են` կոպիտ փորված պատերի ֆոնին՝ ծխից եւ ժամանակից սեւացած: Եթերային ներդաշնակությունները պարուրաձեւ բարձրանում են դեպի սավառնող գմբեթը, որի դիտանցքից ներթափանցում է լույսի ճառագայթը, որը ջերմացնում է իմ ճակատը: Ես հավատացյալ չեմ, սակայն Հայաստանի վանքերում գտա աստվածային անխռովության մի շող, որը բերեցի տուն, The Daily Beast-ի իր հոդվածում գրում է Բենջամին Քեմփերը։

«Հայաստանում՝ Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին եւ Իրանին սահմանակից քրիստոնեական երկրում, դուք միշտ եկեղեցու մոտ կհայտնվեք: Այսօր Հայաստանի քաղաքացիների ավելի քան 90 տոկոսը, եւ արտերկրում գտնվող սփյուռքի միլիոնավոր հայերը, պատկանում են Հայ առաքելական եկեղեցուն: Փաստորեն, Հայաստանը առաջին երկիրն է եղել, որը քրիստոնեությունը 301-ին դարձրել է իր պաշտոնական կրոնը, մոտավորապես 80 տարի առաջ այն բանից, երբ նույնը արեց Հռոմեական կայսրությունը: Այս առավելությունը մեկն է այն պատճառներից, որ ամենագրավիչ քրիստոնեական տեսարժան վայրերը նույնպես աշխարհի ամենահներից են՝ վերցրեք, օրինակ, Էջմիածնի տաճարը, որը համարվում է երկրագնդի առաջին տաճարը՝ կառուցված մ․թ․ 304 թվականին:

 

Բայց ձեզ պարտդիր չէ իմանալ այս պատմությունը, առավել եւս՝ հետեւել Ավետարանին, որպեսզի ձեզ ապշեցնեն հենց շենքերը եւ որպեսզի երիտասարդացնող լռություն գտնեք դրանց պատերի ներսում։ Հայկական եկեղեցիները, որոնք պսակված են կոնաձեւ գմբեթներով, որոնք մխրճվում են ամպերի մեջ եւ վեր են հառնում անտառների ու մարգագետինների վրա, տպավորիչ եւ խիստ ֆոտոգենիկ են, հատկապես հեռվից դիտելիս: Մոտեցեք եւ կարող եք նկատել արեւի եւ որթատունկերի կամ (վաղուց անհետացած) պարսկական առյուծների զոոմորֆ պատկերներ, հայկական զրադաշտականության պահպանված մոտիվներ: Մտեք ներս եւ կտեսնեք հիպնոտիկ միահյուսված քարե խաչեր, լայն բացված աչքերով խունացած որմնանկարներ, թաքնված գաղտնի անկյուններ եւ անցումներ, որոնք կգրգռեն ձեր երեւակայությունը եւ կստիպեն ձեզ ուղեւորվել արկածներ որոնելու, ինչպես երեխային ուրվականներով տանը:

Խորհուրդ նրանց համար, ովքեր առաջին անգամ են այցելել Հայաստան՝ սահմանափակվեք օրական երկու կամ երեք եկեղեցիներով: Հայաստանի ճանապարհները, ինչպես հայտնի է, ոլորուն են, շրջագայությունները երկար եւ հագեցած են տեղեկատվությամբ, իսկ վանքերը լի են հրաշքներով, որոնք արժանի են ձեր դանդաղ եւ հստակ ուշադրությանը: Հնարավոր է, որ Հայաստանում ավելի շատ եկեղեցիներ լինեն, քան նռան մեջ հատիկներ, բայց այս յոթ վանքերը` փոքրիկ մատուռներից մինչեւ եկեղեցական հոյակապ համալիրներ, հատկապես արժանի են ուխտագնացության»,- գրում է հեղինակը:

Նրա կարծիքով՝ վանքերի եւ տաճարների թվում, որոնք պետք է այցելել Հայաստանում՝ Խոր Վիրապն է, Էջմիածնի Մայր տաճարը, Տաթեւը, Գառնին, Գեղարդը, Նորավանքը, Սեւանավանքը։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն