Տեսագրող սարքերն արձանագրել են Երեւանի կենտրոնում «Քյավառցի Ռաֆոյի» վարորդ-թիկնապահի սպանությունը

Տեսագրող սարքերն արձանագրել են Երեւանի կենտրոնում «Քյավառցի Ռաֆոյի» վարորդ-թիկնապահի սպանությունը

Հասարակական Ipress 2021-06-02 21:22:00 4956
zni_DmIPh.jpg

Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իրավապահներին հայտնի են այսօր Երեւանում տեղի ունեցած սպանության անմիջական կատարողի արտաքին տվյալները, սպանության գործիք հանդիսացած զենքի տեսակը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր առավոտյան Երևան քաղաքի Աբովյան փողոցում սպանություն է տեղի ունեցել։ Քիլլերի թիրախում եղել քրեական հեղինակություն համարվող Քյավառցի Ռաֆոն՝ Ռաֆայել Մարդոյանը, սակայն վերջինիս հաջողվել է խուսանավել ու նստել զրահապատ մեքենան, իսկ կրակոցների հետեւանքով սպանվել է նրա վարորդը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու հատկանիշներով։ Հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել են դատաձգաբանական, դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանության դեպքի վայրում, դրան հարակից տարածքում տեղադրված են եղել տեսաձայնագրող սարքեր, որոնք արձանագրել են սպանություն կատարած անձին։ Քննիչն առգրավել է տեսաձայնագրող սարքերը։

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ մեկ պարկուճ, որն արձակված է եղել ատրճանակից։ Նախնական տվյալներով՝ մեկ զենք է աշխատել սպանության պահին։

Աղբյուրն արդեն տեղեկացրել է, որ Մարդոյանի նկատմամբ սպանության փորձեր արձանագրվել են նաեւ տարիներ առավ, թե Մոսկվայում, թե ԱՄՆ-ում։ 2018 թվականին մարդասպանին անգամ հաջողվել էր ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներից մեկում կրակոցներ արձակել Ռաֆայել Մարդոյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով ծանր վնասվածքներ կրծքավանդակի շրջանում։ Նրան ծանր վիճակում հրատապ տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը։

Տարիներ առաջ որպես նրա սպանության պատվիրատու նշվում էր քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևոսկոյի անունը։

Քյավառցի Ռաֆոն համարվում է նաեւ Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի մտերիմ շրջապատի մարդ։ վերջին օրերին սպանվել է նաեւ Դոն Պիպոյի եղբայրը, իսկ մինչ այդ նրա թիկնապահներից մեկը։

Ավելին, տարիներ առաջ՝ 2017 թվականին, մահափորձ էր ծրագրվել իրականացնել նաեւ Դոն Պիպոյի նկատմամբ, սակայն հանցավոր խմբին վնասազերծել էր հենց ինքը՝ Դոն Պիպոն։

Այդ մահափորձին նախապատրաստությունը եւս կապվում էր Արտյոմ Կանեւսկոյի հետ

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը