Տավուշի մարզպետը` 7 գյուղերը Ադրբեջանին հանձնվելու մասին

Տավուշի մարզպետը` 7 գյուղերը Ադրբեջանին հանձնվելու մասին

Հասարակական Ipress 2020-11-27 20:08:00 3930
k_7tof3.jpg

Տավուշի մարզպետարանից տեղեկանում ենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է շրջանառվող ապատեղեկատվությանը, իբրև Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին:

Մարզպետը ևս մեկ անգամ հերքել է լուրը.

«Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ ուշադրություն չդարձնել ադրբեջանական լրատվություն տարածող հրապարակումներին»:

Ավելի վաղ Yerkir.am-ը գրել էր.

«Ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլուն, ով երկրի Ժուռնալիստների միության անդամ է եւ երկար տարիներ դիվանագիտական–ներկայացուցչական գործունեություն է ծավալել Թուրքիայում, գրում է, որ նոյեմբերի 10-ին կնքված հայտարարության համաձայն Ադրբեջանին պետք է հանձնվի նաեւ «Ղազախի շրջանի 7 գյուղ» (Տավուշի սահմանային գյուղեր)։

Ըստ նրա՝ եռակողմ հայտարարության երկրորդ կետով նախատեսվում է, որ Ադրբեջանին պետք է հանձնվի նաեւ «Ղազախի շրջանի 7 գյուղեր, որոնք օկուպացվել էին Հայաստանի կողմից» (նման կետ եղել է հայտարարության նախնական տարբերակում)։

«Օրերս Ղազախում իմ հարազատները, ընկերները, ում խոսքերին ես վստահում եմ, հայտնել են, որ (ադրբեջանական) զորքեր են շարժվում դեպի օկուպացված տարածքներ։ Տեղեկությունը մի անգամ ճշգրտվել է։ Դժվար չէ ենթադրել, թե օկուպացված գյուղերի հայերը ինչպես կտխրեն։ Իմ ենթադրությունները եղան», – գրում է լրագրողը։ Նա նշում է, որ հանձնվելու են Տավուշի Սոֆուլու, Բարխուդարլը, Բաղանիս Այրում, Ղըզըլհաջըլը, Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար եւ Խեյրիմլի գյուղերը։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը