Լռությունը խախտվեց Կրեմլից. Տարօրինակ զանգ Մոսկվա

Լռությունը խախտվեց Կրեմլից. Տարօրինակ զանգ Մոսկվա

Քաղաքական Ipress 2021-04-25 13:32:00 1149
btt_LPhWa.jpg

iPress.am-Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Ապրիլի 24-ի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի նախագահին: Մյուս համանախագահ երկրի՝ ԱՄՆ նախագահ Բայդենը հանդես է գալու ուղերձով: Երրորդ համանախագահ երկրի՝ ՌԴ նախագահ Պուտինը Ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ չի հղել, թեեւ նախորդ տարիներին էլ ուղերձներ չի հղել: Ավելին, 2015-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցելով Երեւանում կազմակերպված միջոցառմանը, նա իր ելույթում ոչ մի անգամ չի արտաբերել ցեղասպանություն բառը, թեեւ ՌԴ Պետական դուման ճանաչել է այն 1995-ին: Ավելին, հետագայում պարզվեց, որ նա Երեւան էր ժամանել Օբամայի համառ հորդորներից հետո:

Փոխարենը, Պուտինը «հայերի ողբերգությունը» հիշատակեց Արցախում պատերազմից հետո, այդպիսով «հիմնավորելով» Արցախ ռուսական զորք մտցնելը: 1915-ի իրադարձությունների ու Սումգայիթի հիշատակումը զուտ այդ նպատակն ուներ:

Երբ ուժեղացան ազդակները, որ Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի նախագահի օգնականը 4 կետից բաղկացած «հիմնավորումներ» էր ներկայացրել ամերիկյան կողմին, որոնք ակնհայտորեն ռուսական ծագում ունեին: Ակնհայտ է դարձել, որ Արցախում ռազմական համատեղ օպերացիայից հետո Ռուսաստանն ու Թուրքիան այս խնդրով միասնական ճակատ են կազմել Վաշինգտոնի դեմ:

Այս ֆոնին, Կրեմլի կայքը հաղորդագրություն է տարածել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ, վերջինիս խնդրանքով: Հաղորդագրության մեջ խոսք անգամ չկա Ապրիլ 24-ի կապակցությամբ: Քիչ ինչ հավանական չի թվում, որ ապրիլի 24-ի օրով Նիկոլ Փաշինյանը զանգեր Պուտինին: Բայդեն-Մակրոն բարեկամական մթնոլորտի ֆոնին հնարավոր է Պուտինը ցանկացել է հիշեցնել իր մասին, միեւնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ «կոնսուլտացիաներ» անել այն դեպքի համար, եթե Բայդենը արտասանի Ցեղասպանություն բառը, նկատի առնելով թուրքական կողմի այն նախազգուշացումն ամերիկացիներին, որ այդ դեպքում վտանգվելու է «Կովկասում նոր կարգի ստեղծումը»: Նոր կարգը ռուս-թուրքական համաձայնություններն են Հայաստանի տարածքի վերաբերյալ՝ Լավրովի պլանի ընդլայնված կիրառումը:

Ամերիկյան կողմը վերջին օրերին ընդգծում է Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության պաշտպանության անհրաժեշտությունը:

Աղբյուրը՝ Lragir,am

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը