ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքում հայ զինվորներն Ադրբեջանին են հանձնում մարտական դիրքերը՝ հայհոյելով ու անիծելով Փաշինյանին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքում հայ զինվորներն Ադրբեջանին են հանձնում մարտական դիրքերը՝ հայհոյելով ու անիծելով Փաշինյանին

Հասարակական Ipress 2020-12-17 18:46:00 6354
nt_O2Ncj.jpg

Mediaport-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում են Սյունքի մարզի այն հատվածները, որոնք պետք է փոխանցվեն Ադրբեջանին:

Տեսանյութը նկարահանող զինծառայողը վրդովված ասում է. «Այս տարածքում մարդկանց տներ է, գոմեր, տնակներ, եւ այս բոլորը տալիս են թուրքերին, պոստերն ենք թողնում գնում: Բա սա ճի՞շտ է:

Հասնում են գյուղի տակ: Հենա, տղերքը սնարյադները բարձում են, որ գնանք: Էս էլ էն թուրքին տալիս»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը հայտարարել էր, որ վաղը մինչեւ ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։

«Պաշտպանության նախարարության կողմից հրաման է իջեցվել, որ բոլոր այն դիրքերը, որոնք զբաղեցրած են եղել մեր կողմից՝ Կապանի պաշտպանության համար՝ վաղը մինչեւ ժամը 17։00-ն հանձնել թշնամուն: Կապանը դառնում է անպաշտպան: Ես ասում էի՝ եթե հանկարծ նման իրավիճակ ստեղծվի եւ հասնենք ԽՍՀՄ-ի ժամանակվա սահմանագծին, ապա անպաշտպան կլինի Կապանը»։

Նա նշել է, որ Կապանում ռուս սահմանապահների տեղակայման մասին է խոսվում, որոնց հիմնական առաքելությունը լինելու է ճանապարհների անվտանգությունն ապահովելը։

Գեւորգ Փարսյանի խոսքով, դիրքերից հետնահանջի դեպքում Կապանի գյուղեր տանող 2 ուղղություններն արգելափակման մեջ են հայտնվում. «Այսինքն՝ այդ գյուղերի ճանապարհներն ադրբեջանական սահմանագոտու մեջ են լինելու։ Ագարակ, Եղվարդ, Խդրանց, Ուժանիս, իսկ մյուս ուղղությունն էլ՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ. այդքան գյուղ շրջափակման մեջ է հայտնվում։ Այն պարագայում, որ Ագարակ, Ուժանիս, Խդրանց, Եղվարդ գյուղերն ունեն այլընտրանքային ճանապարհ, բայց Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերն այլընտրանքային ճանապարհ չունեն»։

Այս պահին բնակչության շրջանում լարված վիճակ է. «Մեր բնակելի հատվածից հակառակորդը լինելու է ընդամենը 1 կիլոմետր հեռավորության վրա»։

Հարցին՝ եթե գա նոր կառավարություն, հնարավո՞ր է պահել որոշակի դիրքեր, քաղաքապետն ասել է. «Ես մտածում եմ՝ նոր Կառավարություն, նոր հնարավորություն, նոր հեղինակություն։ Ես չունեմ երաշխիք, թե նոր կառավարությունը կարող էր մեր ուզած ձեւով հարցին լուծում տար, բայց գոնե կար հնարավորություն։ Ես տեսնում էի, որ այս կառավարությունն այս հարցը չի կարող լուծել։ Սա հեղինակազրկված վարչապետ է։ Այս կառավարությունն իրեն վաղուց սպառել է»։

Նշենք, որ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր Սյունիքի մարզում է, քաղաքապետն ասաց, որ Հարությունյանը դեռ չի այցելել Կապան. «Գիտեմ, որ Սյունիքի մարզում է գտնվում, բայց Կապան չի այցելել դեռ։ Հույս ունեմ , որ կգա ու իմ հարցերին կպատասխանի»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը