Սյունիքի նորանշանակ մարզպետն ադրբեջանցիների հետ տարածքային վեճին ներկա էր եղել

Սյունիքի նորանշանակ մարզպետն ադրբեջանցիների հետ տարածքային վեճին ներկա էր եղել

Քաղաքական Ipress 2020-12-08 23:04:00 3006
brip_EWPqL.jpg

Hraparak.am-ը գրում է 

Ո՞վ է Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Մելիքսեթ Պողոսյանն (Մելո) այն փոխմարզպետների մեջ էր, որ նշանակվել էին 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 30-ին։

Պողոսյանը կոչումով գնդապետ է, Սյունիքի երկրապահ կամավորական միության նախագահն է։ Արցախյան շարժման առաջին օրերից որպես կամավորական մասնակցել է հայրենի Տեղ գյուղի պաշտպանությանը։ 1989 թվականին նա միավորել է գյուղի կամավորական ջոկատները, ստեղծել «Մելիք-Բարխուդար» ինքնապաշտպանական ջոկատը: Ջոկատը 1989-1990 թվականներին նրա գլխավորությամբ մասնակցել է Տեղ, Խնձորեսկ, Կոռնիձոր, Շուռնուխ, Խանածախ, Խոզնավար գյուղերի պաշտպանությանը։

1990-1991 թվականներին հատուկ գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտերին։ 

1992 թվականի մայիսի 12-ին Տեղ գյուղում գտնվող Մելիք-Բարխուդարի տանը ժողովի ժամանակ որոշում է կայացվել գրավվել «Թուրուսի խութ» (Թորոսի բլուր) կոչվող ռազմավարական հենակետը, որտեղից ադրբեջանցիներն անընդհատ գնդակոծում էին հայկական գյուղերը: Ջոկատին հաջողվում է հայկական կողմի վերահսկողության տակ առնել «Թուրուսի խութ» հենակետը։ 

Բացի այս, ադրբեջանցիներից առգրավված զենք-զինամթերքով «Մելիք-Բարխուդար» ջոկատը մայիսի 18-ին մասնակցել է նաև Լաչինի, Դեյխանի, Ղոչազի, Կուբաթլիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի ազատագրմանը, որտեղ էլ վիրավորվել է։

2007-17 թվականներին եղել է Գորիսի շրջանի զինկոմը։

Ուշագրավ է, որ «Թուրուսի խութ» հենակետից հայկական ուժերը 1 օր առաջ նահանջել են։

«Թուրուսի խութը» այլ կերպ կոչվում է նաև Թորոսի բլուր, որի մի կողմը մինչ այս վերջին իրադարձությունը եղել է հայկական վերահսկողության տակ։ Սակայն Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիայի ստորագրումից հետո սահմանների գծանշումների պատրվակով ադրբեջանիցները կարողանում են վերցնել իրենց համար ցանկալին, իսկ Հայաստանի գործող իշխանությունները ոչինչ չեն կարողանում անել և շարունակում են տարածքներ զիջել Ադրբեջանին։

«Հրապարակի» հետ զրույցում Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Արավուս վարչական շրջանի ղեկավար Արգամ Հովսեփյանը ասել էր, որ ադրբեջանցիները ջոկատին ստիպել էին հետ քաշվել՝ սպառնալով անօդաչու թռչող սարքով հարվածել։

Հովսեփյանը նաև ասել էր, որ ադրբեջանցիների հետ Թորոսի բլուրի վերաբերյալ տարածքային վեճին ներկա է եղել նաև Մելիքսեթ Պողոսյանը։

Ըստ էության՝ Սյունիքի նորանշանակ մարզպետը որևէ բան չի կարողացել անել այդ իրավիճակում, հայկական կողմը ստիպված 800 մետր հետ է քաշվել։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը