Սուրենյանը ՄԱՐՏ ամսին սպասվող եղանակի մասին. Սպասվում են անակնկալներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սուրենյանը ՄԱՐՏ ամսին սպասվող եղանակի մասին. Սպասվում են անակնկալներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական Ipress 2021-02-26 10:10:00 1101
jkkkb_8mNg4.jpg

Factor TV-ի հարցազրույցը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ

-Արևը, կարծես, վերադարձել է, և եթե հաշվի առնենք, որ օրացույցային ձմռանը մնացել է 1 շաբաթից էլ պակաս, կարո՞ղ եք ասել, որ այս ձմեռը վերապրեցինք։ 

-Հիմնական ցուրտ օրերն արդեն հետևում են։ Փետրվարի 17-ից հետո ունեցանք ջերմաստիճանի կտրուկ անկում։ Ամենացածր ջերմաստիճանը փետրվարի ընթացքում գրանցվեց՝ փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը, Աշոցքում գրանցվեց -29 աստիճան ցուրտ։

Հիմա արդեն հիմնականում տաքացման տենդենց է նկատվում, ջերմաստիճանը վերջին օրերի համեմատ բարձրացել է 4-5 աստիճանով։ Մեզ մոտ գարունը շատ վայրիվերումներով է։

Շատ հաճախ ընդհանուր միջին բարձրացման ֆոնի վրա այդ տաքացումներն ընդհատվում են արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ, որն ուղեկցվում է ջերմաստիճանի անկմամբ, առանձին դեպքերում՝ ձյան տեսքով առատ տեղումներով, բքով։  

Եթե 100 տարվա կտրվածքով վերլուծություն կատարենք, ապա կտեսնենք, որ առնվազն 98 տարին մենք մարտին ունեցել ենք օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ։

Ես երբեք չեմ մոռանում 2014 թվականի մարտի 30-ը, երբ Արարատյան դաշտում գրեթե բոլոր պտղատուները ծաղկել էին, ծաղկաթափ էին արդեն լինում և Արարատյան դաշտում, հատկապես՝ Երևանում տեղաց 30-40 սմ ձյուն, որն ուղեկցվեց սաստիկ բքով, հետո ջերմաստիճանն իջավ -4, -5 աստիճանի։

Սա չի նշանակում, որ այս տարի պետք է նման երևույթներ տեղի ունենան, պարզապես ես ուզում եմ բնութագրել այն եղանակային պայմանները, որոնք բնորոշ են մեր կլիմայական պայմաններին։ 

–Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում բավական տաք ձմեռ էր, նույնիսկ կարելի է ասել՝ ձյուն չէր գալիս, շատերին թվում էր՝ կլիման փոխվել է մեր տարածաշրջանում և էլ սաստիկ ձմեռներ չենք ունենալու։ Բայց այս տարի հունվար ամիսը բավական ցուրտ էր ու ձնառատ, ինչո՞վ է պայմանավորված կլիմայի այդպիսի փոփոխությունը։  

-Վերջին տարիներ ասելով՝ նկատի ունեք 2018, 2019, 2020 թվականների ձմեռները։ Իսկ ինչո՞ւ չեք հիշում 2017 թվականը, երբ ունեցանք մեր հարյուրամյակի ամենաձնառատ ու ցուրտ ձմեռներից մեկը։

Երբ կլիմայական վերլուծություն ենք կատարում, գիտական ուսումնասիրություն, մինիմալը 100 տարվա կտրվածքով ենք դա անում, տեսնում ենք, որ վերջին 3-4 տարիները, երբ իրար հետևից կրկնվում են ձմեռները տաք, մեր կլիմայական պայմաններին բնորոշ երևույթ են։ Առաջին տարին չէ, որ 3 տարի իրար հաջորդել են տաք ձմեռներ։ Այդպես եղել է 1940-ականներին, 50-ականներին, 60-ականներին։

-Փետրվարին ամպրոպ ունեցանք, անձրև ու կարկուտ տեղաց, դա բացառի՞կ էր։

-Հազվագյուտ հանգիպող երևույթ է, բայց աննախադեպ չէր։ Այսինքն՝ նման երևույթ կարող է գրանցվել 30 տարին մեկ անգամ, 20 տարին մեկ անգամ, բայց դա աննախադեպ չէ, որ ասենք՝ առաջին անգամ փետրվարին ամպը որոտաց։

–Այս ընթացքում օդերևութաբանական քարտեզներն ի՞նչ են ցույց տալիս, այս օրերին նոր ցիկլոններ մոտենո՞ւմ են մեր տարածաշրջանին։

-Միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում փետրվարի 24-ին և 25-ին ջերմաստիճանի նվազում կլինի։

Բացառությամբ այդ 2 օրվա՝ մինչև ամսվա վերջին օրը մենք ցուրտ ներխուժումներ չունենք, իսկ փոքր տաք հոսանքներ գալու են փետրվարի 27-ին և 28-ին։ Հետո նորից մարտի սկզբին դրանք կընդհատվեն ցուրտ ներխուժումներով։ Այդպես է գալիս հայաստանյան գարունը։

Կայուն գարուն ունեցել ենք մեկ անգամ՝ 2018 թվականին։ Դա այն հազվագյուտ տարիներից էր, երբ առանց ցուրտ ներխուժումների կայուն մենք ունեցել ենք անցում դեպի ամառ։

Ծիրանենին ծաղկել է մարտի սկզբին, չի ցրտահարվել։ Բայց այդպես 100 տարվա մեջ կարող է 2 տարի լինի։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն