Ինչպե՞ս դասավորվեց այն փոքրիկ աղջկա կյանքը, որը համարձակվեց համբուրել Ստալինի այտը

Ինչպե՞ս դասավորվեց այն փոքրիկ աղջկա կյանքը, որը համարձակվեց համբուրել Ստալինի այտը

Հասարակական Ipress 2020-08-26 14:47:00 3213
fghj_v47c4.jpg

Ինչպե՞ս դասավորվեց այն փոքրիկ աղջկա կյանքը, որը համարձակվեց համբուրել Ստալինի այտը Փոքրիկ Վերա Կոնդակովան ԽՍՀՄ ողջ տարածքում հայտնի էր որպես աղջնակ, որը կարողացել է համբուրել Ստալինին:

Իսկ ի՞նչ դեր է այդ իրադարձությունն ունեցել նրա կյանքում: Փոքրիկ Վերան մտածել անգամ չէր կարող, որ պատիվ կունենա անձամբ ծաղիկներ նվիրել ԽՍՀՄ առաջնորդին: Մինչ հայտնի իրադարձությունը Վերան մայրաքաղաքային դպրոցներից մեկի հասարակ աշակերտուհի էր:

Նրա հայրն աշխատում էր Անտառային արդյունաբերության նախարարությունում, իսկ մայրը տնային տնտեսուհի էր:

Ընտանիքը բավականին համեստ կյանքով էր ապրում: Ինքը՝ Վերան, ստեղծարար աղջիկ էր: Պիոներների տանը նա հաճախում էր երգի ու գեղարվեստական խոսքի խմբակներ: Երգի անսամբլի մասնակիցները հաճախ ելույթ էին ունենում օտարերկրյա հյուրերի առջև և կառավարության հավաքների ժամանակ:

Այնպես ստացվեց, որ մի անգամ ղեկավար մարմինները ներկա գտնվեցին անսամբլի փորձերին, որոնց մասնակցում էր նաև Վերա Կոնդակովան: Աղջիկը մյուսներից առանձնանում էր իր գեղեցիկ խոսքով և խիստ սլավոնական արտաքինով:

Ամենայն հավանականությամբ հենց այդ պատճառով էլ Կոնդակովային ընտրեցին կարևոր առաջադրանք կատարելու համար. մայիսի 1-ի տոնակատարությունների ժամանակ աղջնակը պետք է շնորհավորեր Իոսիֆ Ստալինին և ծաղիկներ տար նրան: Մայիսի 1-ին Կոնդակովների ողջ ընտանիքը կարծես ասեղների վրա լիներ:

Ծնողներն անհանգստանում էին, քանի որ վստահ չէին՝ արդյոք իրենց դուստրը կկարողանա՞ նման կարևոր առաքելությունն իրականացնել, թե՞ ոչ: Վերային տվեցին մեծ ու շատ ծանր ծաղկեփունջ և ևս մեկ անգամ բացատրեցին, թե ինչ է հարկավոր անել: Վերան հիշում է, որ շատ էր անհանգստանում, այդ պատճառով էլ հրապարակ էր գնում մեծ քայլերով՝ չհամապատասխանելով երաժշտության ռիթմին:

Իոսիֆ Ստալինը մի փոքր առաջ եկավ, և նույն պահին Վերան մոտեցավ նրան՝ ասելով անգիր արված շնորհավորանքը: Այնուհետև աղջկան կանգնեցրին աթոռի վրա, որտեղից էլ նա վայելում էր շքերթը: Վերան շատ երջանիկ էր զգում՝ նայելով, թե ինչպես են քայլում մարդիկ և իրեն ձեռքով ողջունում: Չկարողանալով զսպել զգացմունքները՝ Վերան համբուրեց առաջնորդի այտը, իսկ վերջինս, որպես պատասխան, գրկեց փոքրիկին և նորից համբուրեց:

Շքերթի ավարտին Ստալինն անձամբ իջեցրեց Վերային աթոռից և նրան խորհուրդ տվեց լավ սովորել: Այդ դեպքից հետո Վերա Կոնդակովան հայտնի դարձավ: Տեսաձայնագրությունը պարբերաբար ցույց էին տալիս, իսկ աղջկա լուսանկարը տպագրվեց բոլոր թերթերում: Նրան պետության բոլոր անկյուններից նամակներ էին գրում: Մի հայտնի նկարիչ անգամ արեց Վերայի դիմանկարը, իսկ Սերգեյ Միխալկովը աղջկան բանաստեղծություն նվիրեց:

Եվ այդ իրավիճակը շարունակվեց բավականին երկար՝ ընդհուպ մինչև Ստալինի մահը: Այնուհետև բոլորն աստիճանաբար մոռացան Վերայի մասին: Դպրոցից հետո Վերան սկսեց օտար լեզուներ ուսումնասիրել, այնուհետև ընդունվեց Ազգային տնտեսության ինստիտուտ: Ինստիտուտն ավարտելուց հետո նա աշխատանքի անցավ ԽՍՀՄ Գոսսնաբում: Ամուսնացավ Բորիս Մալիյի՝ «Տուպոլև» շինարարական բյուրոյի աշխատակցի հետ և ունեցավ մի դուստր:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը