Սպիտակ տունն արձագանքել է Պուտինի առաջարկին

Սպիտակ տունն արձագանքել է Պուտինի առաջարկին

Միջազգային Ipress 2021-03-18 22:23:00 1386
bfd_xGT8n.jpg

iPress.am- Սպիտակ տունը դեռ տեղեկություն չունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հնարավոր հետագա զրույցի մասին, սակայն հայտարարում է, որ Ռուսաստանի ղեկավարության հետ շփումները շարունակվելու են, ասել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Սպիտակ տան խոսնակին հարցրել են ՝ արդյո՞ք Ամերիկայի իշխանությունները հաշվի կառնեն Ռուսաստանի ղեկավարի առաջարկը ՝ ուրբաթ կամ երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահի հետ զրույց ունենալու հետ կապված:

«Ես կտեղեկացնեմ ձեզ, երբ մտածենք այդ մասին», – պարզաբանել է խոսնակը:

Բայդենի խոսնակը հիշեցրել է, որ Բայդենն արդեն խոսել է նախագահ Պուտինի հետ, բայց կան այլ առաջնորդներ, որոնց հետ նա դեռ չի շփվել:

«Մենք կապ ենք պահպանում Ռուսաստանի կառավարության անդամների հետ, բայց ապագա (ղեկավարների) հանդիպումների մասին ձեզ ասելու բան չունեմ», – ասել է մամուլի խոսնակը:

Նա ավելացրել է, որ «նախագահը վաղը կլինի Վրաստանում և բավականին զբաղված է»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրական պատասխան էր տվել այն հարցին, թե արդյոք նա իր գործընկեր Վլադիմիր Պուտինին համարում է «մարդասպան», և Ռուսաստանի նախագահին սպառնացել է նաև ընտրություններին խառնվել: Ի պատասխան դրա՝ Վլադիմիր Պուտինը Բայդենին մաղթել է քաջառողջություն և ավելացրել, որ այլ մարդկանց գնահատելը նման է հայելու մեջ նայելու։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը