Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտակայքում, դանակով հարձակման հետևանքով չորս մարդ է վիրավորվել, հայտնում է NBC-ն՝ հղում անելով ոստիկանությանը։
Ոստիկանության տվյալներով՝ վիրավորվել են մեկ կին ու երեք տղամարդ։
Դեռ հայտնի չէ, թե ինչ վիճակում են տուժածները: Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները:
