Սպառնացել են լրագրող Նանե Արզումանյանին․ ՄԻՊ-ն արձագանքում է

Սպառնացել են լրագրող Նանե Արզումանյանին․ ՄԻՊ-ն արձագանքում է

Հասարակական Ipress 2021-05-10 21:28:00 1176
mlllll_aIla7.jpg

iPress.am -Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Մարդու իրավունքների պաշտպանը լրագրող Նանե Արզումանյանին սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի Ոստիկանություն

Լրագրող Նանե Արզումանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ ստացել է անձնական բնույթի սպառնալիքներ սոցիալական ցանցի կեղծ ու իրական մի շարք օգտատերերից։

Նանե Արզումանյանի դիմումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, ապա նաև աշխատակազմը կապվել է նրա հետ։

Լրագրողը մանրամասներ է փոխանցել այն մասին, որ մայիսի 9-ին Եռաբլուրում նկարահանած և հրապարակած տեսանյութի առնչությամբ իրեն թիրախավորել են սոցիալական ցանցերի կեղծ և իրական օգտատերեր, նրանցից ստացել է անձնական բնույթի սպառնալիքներ, վիրավորանքներ, արժանապատվությունը նվաստացնող նամակներ։ Նա նշել է, որ թիրախավորվել են նաև ընտանիքի անդամները՝ շահարկման առարկա դարձնելով պատերազմում զոհված իր եղբորը։

Ըստ Ն. Արզումանյանի՝ խոսքը վերաբերում է նաև հրապարակված տեսանյութում երևացող զոհված զինծառայողի մորը թիրախավորելուն: Այդ նամակները Նանե Արզումանյանը կուղարկի նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:

Լրագրողը նշել է, որ վաղն առավոտյան դիմելու է Ոստիկանություն և խնդրել է Պաշտպանին հետևել իրավապահ մարմինների աշխատանքին։

Հաշվի առնելով, որ, ինչպես դիմումում նշել է լրագրողը, հարցն առնչվում է մասնագիտական գործունեության կապակցությամբ իրեն թիրախավորելուն` Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կուղարկի Ոստիկանություն` ուշադրության ներքո պահելու համար գործի ընթացքը»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը