Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած սպանությունից. սպանվածը վերջերս է Ավստրիայից վերադարձել, իսկ կասկածյալը մի քանի անգամ եղել է դատված

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած սպանությունից. սպանվածը վերջերս է Ավստրիայից վերադարձել, իսկ կասկածյալը մի քանի անգամ եղել է դատված

Հասարակական Ipress 2021-04-14 22:32:00 6711
mllln_D82VR.jpg

 iPress.amՀայաստանի քննչակսն կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Տիգրան Հակոբյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի  104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է այսօր՝ ապրիլի 14-ին, Երևանում թիվ 54 երթուղին սպասարկող ГАЗель-ի մեջ սպանվածի և  սպանությունը կատարող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:

Պարզվել է՝ սպանվածը Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանն էր: Նրան դանակի  3 հարվածով սպանելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից փնտրվում է Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, իսկ սպանվածը ամիսներ առաջ է Ավստրիայից վերադարձել Հայաստան,այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր աղբյուրը,  ապրիլի 14-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ, դիակ կա։

Ոստիկանները նշված ավտոմեքենայի մեջ, հետևի նստարանին, հայտնաբերել էին տղամարդու դի։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել էր ուղևորի կրծքավանդակին, ով տեղում մահացել էր։

Փաստի առթիվ Ս. Հարությունյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ։ Խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էր ժամանել նաև Կենտրոն վարչական շրջանի դատախազ Պետրոս Մարտիրոսյանը։ 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն