«Սպան թողել է երեխեքին արնաշաղաղ ու փախել, տենց հայ որտե՞ղ եք տեսել». ՊՆ-ի դիմաց անհետ կորածների հարազատներն են

«Սպան թողել է երեխեքին արնաշաղաղ ու փախել, տենց հայ որտե՞ղ եք տեսել». ՊՆ-ի դիմաց անհետ կորածների հարազատներն են

Հասարակական Ipress 2020-12-23 20:57:00 6138
bfo_Beiy9.png

ՊՆ-ի դիմաց կրկին բողոքի ցույցեր են: Այնտեղ են քաղաքացիներ, որոնք պահանջում են ՊՆ-ից սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծել: Այնտեղ են նաև անհետ կորած զինծառայողների  ծնողները: Սահմանազատման խնդրով հավաքված քաղաքացիներին մտահոգում է այն  հարցը, թե ինչու է իշխանությունը վերցնում այնպիսի քարտեզներ, որոնք չեն բխում քաղաքացու շահերից. 

«Պարզ երևում է, որ Ադրբեջանը և Թուրքիան հեռահար նպատակներ ունեն, նրանց նպատակը Սյունքը և Հայաստանը վերցնելն է: Այս իրավիճակում մեր իշխանությունները պարտավոր են պաշտպանել մեր շահերը, եթե դա չեն անում, ուրեմն պաշտպանում եմ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը»,- այս մասին ասաց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը:

Անհետ կորած զինվորների ծնողներից մեկը նշեց.

 «Թո՛ղ տան մեր երեխեքին, գոնե լաց լինենք վրաները: Հիմա ես հանցագործության մասին հայտարարություն եմ տալիս, հոկտեմբերի 14-ին շարայինի պետը թողել է դիակը գետնին ու 7 ծնողներիցս ոչ մեկս չենք իմանում, թե ում դիակն ա եղել: Հետո, երբ մոտեցել ենք այդ դիակը դուրս բերելու, այն այլևս չի եղել: Ա՛յ ֆաշիստ, ինչի էդ դիակը հետդ չես իջեցրել, կարո՞ղ է շարայինի պետը պատասխան տալ: Հիմա՝ ես գնամ դրան գլխից խփեմ, ինձ կդատե՞ն չէ: Եթե չկալանավորեն նրան, ես կամ պիտի իրեն գնամ գլխից խփեմ, կամ էլ թող իմ մինուճար տղային վերադարձնեն ինձ»:

Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրն էլ ասաց, որ իր երեխային հողաթափերով թողել են ճանապարհի կեսին, որից հետո որդին ենթարկվել է ռմբակոծման. 

«Երեխայիս թողել են կես ճամփին, իրանք փախել են, որտե՞ղ եք տեսել դուք տենց հայ: 19 զինծառայողի տարել են դիրքեր, իմ տղան էլ նրանց մեջ՝ կանտուզիա ստացած, առանց զրահաբաճկոնի, փոխարենը պետք է ուղարկեին նրան մայրական խնամքի: Երբ պայթացրել են իրենց մեքենան, շարայինի պետը, սպան թողել են երեխեքին արնաշաղաղ ու փախել են»,- հուզված պատմում է անհետ կորածի մայրը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը