«Սոցցանցերում լինել ավելի զուսպ, զերծ մնալ պիտակումներից ու վիրավորանքներից» Ռուբեն Մելիքյանը համերաշխության կոչ է անում

«Սոցցանցերում լինել ավելի զուսպ, զերծ մնալ պիտակումներից ու վիրավորանքներից» Ռուբեն Մելիքյանը համերաշխության կոչ է անում

Հասարակական Ipress 2020-10-08 20:47:00 285
vf_JOcvG.jpg

Իրավապաշտպան, ԱՀ մարդու իրավուքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում համերաշխության կոչ է արել՝ հորդորելով սոցցանցերում լինել ավելի զուսպ։

«Այսօր ինձ շատ հարազատ մի մարդու խնդրանքով իր հետ այցելել եմ ՀՀ ոստիկանության բաժիններից մեկը։ Այդ անձին «հրավիրել էին» ոստիկանություն՝ իշխանություններին քննադատող մի գրառման համար, որը, ի դեպ, արդեն հեռացված էր։

Ոստիկանությունում այդ մարդուն (վստահորդիս)«հորդորեցին» պատերազմի ժամանակ դրսևորել զսպվածություն սոցցանցերում գրառումներ կատարելիս, քանի որ թշնամին անընդհատ ապատեղեկատվություններ է տարածում ու տեղեկատվական սադրանքներ է կատարում։ Ես հայտարարեցի, որ Ոստիկանությունն իրավունք չունի նման պահանջ ներկայացնել, քանի որ այն քաղաքական գրաքննության դրսևորում է, իսկ ոստիկանությունը պարտավոր է չզբաղվել քաղաքականությամբ։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով իրադրությունը, ինքս խնդրեցի վստահորդիս սոցցանցերում լինել է՛լ ավելի զուսպ՝ ելնելով ազգային միասնականությունը պահպանելու հրամայականից։ Ի դեպ, ոստիկանությունն ինձ հավատացրեց, որ այսպիսի «զրույցներ» վարում են «երկու կողմերի հետ», ուստի պետք չէ այն ընկալել որպես քաղաքական։

Նշվածի հիման վրա, փորձելով հեռու պահել ոստիկանությանը ապօրինություններից և նպաստ բերել ազգային միասնականության ոգու ամրապնդմանը, բոլոր կողմերին կոչ եմ անում սոցցանցերում լինել ավելի զուսպ, զերծ մնալ պիտակումներից ու վիրավորանքներից։

Ընդ որում, իմ անձնական տպավորությամբ, մինչև երեկ այս առումով ամեն ինչ լավ էր, և խնդիրները սկսեցին վարչապետի և իր տիկնոջ, իմ կարծիքով, խիստ անտեղի գրառումներով ինչ-որ դավաճանների մասին», - գրել է Ռուբեն Մելիքյանը։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը