Սմբոն չի մահացել, հերոսները չեն մահանում, ինքն անմահացել է. ընկերը Սմբատի մասին. ՖՈՏՈ

Սմբոն չի մահացել, հերոսները չեն մահանում, ինքն անմահացել է. ընկերը Սմբատի մասին. ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2020-07-16 13:55:00 1794
fs_3wjo9.png

«Որ ընկերներս զանգում էին, հարցնում էին՝ ո՞ւմ հետ ես խոսել առաջինը, Սմբոյի անունն էի տալիս, միշտ իր հետ էի խոսում, կիսվում. հիմա ո՞ւմ հետ խոսամ, ո՞ւմ պատմեմ ապրածս օրերի մասին, ո՞ւմ զանգին սպասեմ ամեն օր...»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհված զինվորի Սմբատ Գաբրիելյանի ամենամոտ ընկերը՝ Սարգիս Օհանյանը:

«Մենք մանկության ընկերներ չենք եղել, բայց իրար եղել ենք հարազատ ախպերներ: Մինչև այսօր հիշում եմ, թե ինչպես ծանոթացանք. իմ ու Սմբատի թաղամասերը շատ մոտ էին իրար, սկսեցինք միասին ֆուտբոլ խաղալ, հետո օր օրի կապվեցինք իրար, ու 9-րդ դասարանում Սմբատը արդեն տեղափոխվեց մեր ավագ դպրոց: Սմբոն իմ ամենահարազատն ա, իմ միակը, իմ անկրկնելին, իմ ապրած տարիների ամենամեծ ձեռքբերումը»,- նշեց ընկերը:

Սարգիսը մեզ հետ զրույցում պատմեց նաև իրենց դպրոցական տարիների մասին. «Դպրոցական տարիներին բոլորս սիրահարվում էինք, հրապուրվում, իսկ ինքը բոլորից տարբերվում էր նրանով, որ երբեք չէր սիրահարվել ու սիրում էր իր գնդակը ու ֆուտբոլը: Շատ կենսուրախ էր, առանց իրա դպրոցում դասը դաս չէր, եթե մի օր դպրոց չէր գալիս, էդ օրը օր չէր ոչ մեկի համար: Իրանց թաղամաասը դպրոցից հեռու էր, իրանց տրանսպորտ էին տրամադրել ու միշտ ամենաառաջինն էր դասարան մտնում»,- վերհիշեց Սարգիսը:

Ընկերը պատմեց նաև իրենց ունեցած չարաճճիությունների մասին. «Սմբատի մայրը շատ լավ կին ա, մեր դասարանը շատ էր սիրում ընկեր Գաբրիելյանին, որը դպրոցում «Հայոց պատմության» առարկայի ուսուցչուհին էր: Ես ու Սմբատնն էլ շատ չարաճճի էինք, ծնողական ժողովներին միշտ առանձնացնում էին ինձ ու Սմբատին, որովհետև շատ էինք ծիծաղում՝ մեզ հերիք էր միայն իրար դեմքի նայել և ծիծաղը ու երջանկությունը արդեն պատրաստ էր, դա ինքնստիքյան էր լինում»,- ընդգծեց ընկերը:

Ըստ ընկերոջ խոսքերի՝ Սմբատը չափից դուրս հանգիստ անձնավորություն էր՝ հանգիստ էր, թե′ խոսելը, թե′ հայացքը, և թե′ քայլվածքը: Ընկերը մեզ հայտնեց նաև Սմբատի հետագա պլանների մասին. «Սիրած աղջիկ չուներ, չէր էլ մտածում էդ ուղությամբ, մտածում էր՝ գա, ուսումն ավարտի, աշխատանք ունենա, նոր մտածի արդեն ընկերուհի ունենալու մասին»,- ասաց Սարգիսը:

Սարգիսը նշեց, որ Սմբատը իր ծնողների սփոփանքն էր դարձել. «Չնայած նրան, որ Սմբատը ուներ 2 իրենից մեծ եղբայր, ծնողները լույս աշխարհ բերեցին Սմբատին, որ սփոփեին իրենց վիշտը, քանի որ մինչև Սմբատը, նրանք ունեին տղա երեխա, որը 10-11 տարեկան հասակում մահացել էր: Սմբատը, լույս աշխարհ գալով, նրանց համար դարձավ տան ճրագը»,- պատմեց Սարգիսը: 

Սարգիսը բանակ զորակոչվելու նախորդ օրը Սմբատենց տանն էր, նա վերհիշեց նաև այդ օրը. «Ես բանակ պետք ա զորակոչվեի, նախորդ օրը իրենց տանն էի: Սմբատի ծննդյան օրը՝ հուլիսի 7-ին, բոլորս ժպտում էինք: Հիշում եմ, տանից, որ դուրս եկանք, գրկեց, ասեց՝ դուխով չմտածես, մենակ թե իմ մոտ ընգնես: Խոսք տվեցինք, որ սաղ լավ կլինի, իր տնից իրար հետ դուրս եկանք պայմանավորվելով, որ 6 ամիս հետո էլի իրար հետ կմտնենք նույն տունը: Իսկ մեկ տարի հետո Սմբատը խոսք տվեց ինձ, որ մյուս տարի պետք ա ծնունդ չանի՝ սպասի, ես պրծնեմ ծառայությունս, հաջորդ օրը իրար հետ կնշենք»,- պատմեց Սարգիսը:

Իհարկե, մեծ դժվարությամբ, բայց Սարգիսը ցանկացավ խոսել նաև իրենց ունեցած վերջին հեռախոսազրույցի մասին. «Վերջին անգամ ամսի13-ին էր զանգել, ասեց, որ պետքա բարձրանա պոստ, քանի որ ինժեներասակրավոր էր, արդեն պարզ էր իմ համար՝ ինչ պետք ա անի: Վերջին անգամ խոսալու ժամանակ կատակեց, իրա պես էլի, ասեցի՝ ո՞նց ա վիճակը, ասեց՝ մեր օգտին ա դուխով, չմտածես, գնում ենք մեր գործը անենք, իջնենք, մեզ բան չի լինի հանգիստ եղեք, ու էլի թեման փոխեց, ասեց՝ ախպերս, չմտածես մնաց 187 օր, կպրծնեմ, ես եմ քեզ տուն տանելու»,- հուզված ասաց ընկերը:

«Միշտ կատակ էր անում, ասում էր՝ մի անգամ ապրել կա, մի անգամ մեռնել: Սմբոն չի մահացել, հերոսները չեն մահանում, ինքը անմահացել ա, անմահացավ ու մեզ հեռվացրեց իրանից: Իմ 1 տարին, մինչև վերջացնեմ, ամեն օր Սմբատի զանգին սպասելով, կդառնա 10 տարի»,- նշեց Սարգիսը:

Սարգիսը, ցավում էր ոչ միայն իր ընկերոջ կորստի համար, այլև այն բանի համար, որ ծառայությունում գտնվելու պատճառով չի կարողանա վերջին հրաժեշտը տալ իր ամենամոտ ընկերոջը. «Ինքը լավը չէր, լավագույնն էր, Աստված լավերի միջից լավագույնին տարավ:

Հենց ծառայությունս վերջացնեմ ու ստեղից դուրս գամ, առաջին բանը, որ պիտի անեմ, ընկերոջս շիրիմին գնալն ա»,- եզրափակեց Սմբատ Գաբրիելյանի ամենամոտ ընկերը՝ Սարգիս Օհանյանը:

 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 291

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն