Սկանդալային խոստովանություն Մոսկվայից. Կրեմլում զգացել են Հայաստանի մտրակի ուժը

Սկանդալային խոստովանություն Մոսկվայից. Կրեմլում զգացել են Հայաստանի մտրակի ուժը

Քաղաքական Ipress 2021-05-02 22:51:00 522
ngj_uhMfz.jpg

iPress.am-  Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման Կրեմլի արձագանքը, ավելի ճիշտ շփոթմունքը վեր է ածվել տրագիկոմեդիայի: Կրեմլի խոսնակը նախ հայտարարեց, որ դա ԱՄՆ ներքին գործն է, ապա հայտարարեց, թե դա «Վաշինգտոնի կողմից սիրված մտրակի եւ բլիթի խաղ է:

Դա հայ ժողովրդի հանդեպ կարեկցանք հայտնելու ցանկություն չէ, ոչ էլ Օսմանյան կայսրության եւ Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու ցանկություն»: Այսպիսով, Կրեմլը փաստորեն պաշտոնապես ժխտեց Հայոց ցեղասպանությունը:

Թուրքերի հետ համատեղ ներկայում Հայաստանի դեմ ցեղասպանական գործողություններ իրականացնող Կրեմլը անկեղծորեն խոստովանում է իր իրական դիրքորոշումը: Մյուս կողմից, քանի որ իր գործողությունները Կրեմլը փորձում է արդարացնել «ամերիկյան դավադրությամբ» եւ թուրքերի հետ համատեղ հակաարեւմտյան կուրսով, Բայդենի որոշումը Մոսկվային ու այս թեմայով երեւանյան նրա սազանդարներին զրկում է այս փաստարկից եւս:

Պուտինի խոսնակի հայտարարություններին արձագանքը ռուսական մամուլում ուշագրավ էր: Պեսկովի հայտարարությունը նախ ներկայացրին որպես Պուտինի կարծիք, իսկ արձագանքից հետո ապահովագրեցին «սեփական կարծիքով». ռուս ընթերցողի համար գործն արված է՝ Պուտինն ատում է հայերին ու սիրում թուրքերին: Պարզ է, որ ինչպես Պուտինն է մի առիթով ասել՝ «երբեմն քամի անող» Պեսկովը արտահայտել է հենց Կրեմլի դիրքորոշումը:

Պուտինը 20 տարի չի արտաբերել ցեղասպանություն բառը, իսկ Բայդենի որոշման նախօրեին Մոսկվան Անկարային «մատակարարել» էր հակափաստարկներ, որոնք թուրքական կողմը ներկայացրել էր Բայդենի վարչակազմին: Այդ 4 կետերի հանրագումարը հենց Պեսկովի հայտարարությունն է:

Սակայն ռուսական մամուլում հրապարակված արձագանքներում առավել ուշագրավն այն է, որ Պեսկովը ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի որոշումը որակել է որպես բլիթ Հայաստանի համար: Հարց է առաջանում՝ իսկ մտրակն ում համար է․ ամերիկյան մտրակի հասցեատերը «Ֆրեյդով» կամ էլ գիտակցաբար Կրեմլում շատ լավ հասկացել են՝ դա ռուս-թուրքական տանդեմն է ռուսական «գերակայությամբ», որը Հայաստանի դեմ իրագործում է մասնատման ու ինքնիշխանության վերացման ծրագիրը: Բայդենի որոշումից հետո ամերիկյան պաշտոնական հայտարարություններում հստակ խոսվում էր Հայաստանի ինքնիշխանության, ամբողջության եւ մասնավորապես Սյունիքի մարզի մասին:

Բայդենի որոշումը մտրակ էլ չէ, այլ ավելի ծանր բան, եւ Կրեմլում դա զգացել են:

Աղբյուրը՝  Lragir.am

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը