Սիրիան մերժել է Ռուսաստանին․ Ինչու է անհետացել Շոյգուն

Սիրիան մերժել է Ռուսաստանին․ Ինչու է անհետացել Շոյգուն

Միջազգային Ipress 2022-03-23 23:35:00 3612
shoygu_eSFlS.jpeg

Lragir.am- Այսօր տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արդեն 12 օր է, ինչ չի հայտնվել հանրային տարածքում: Վերջին անգամ նա ռուսական գործակալությունների լրահոսում հայտնվել է մարտի 11-ին, երբ զրուցել է իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ։

Շոյգուի անհետանալու օրը հատկանշական է ոչ միայն Աքարի հետ հեռախոսազրույցի տեսակետից։ Մարտի 9-ին բացահայտվեց, որ Ուկրաինայի դեմ պատերազմին ՌԴ ռազմական ղեկավարությունն օգտագործում է նաեւ ժամկետային զինծառայողների, թեեւ Պուտինն անձամբ հայտարարել էր, թե ժամկետայիններին չեն ուղարկի Ուկրաինա։ Ներկայում ՌԴ զինվորական դատախազությունը հետաքննություն է իրականացնում, որոնց արդյունքները, ինչպես ասել է Պուտինի խոսնակ Պեսկովը, դեռ Պուտինին չեն զեկուցվել։

Այս սկանդալը, ինչպես նաեւ Ուկրաինայում ռուսական բանակի նախնական պլանների տապալումը, մարդուժի եւ տեխնիկայի խոշոր կորուստները, լոգիստիկայի խնդիրները ՌԴ ուժային բլոկում հակասությունների ու ինտրիգների պատճառ են դարձել։ Տեղյակ աղբյուրներն ասում են, թե Շոյգուն սրտի տագնապ ունի եւ մոտ օրերս կրկին կհայտնվի։ Միեւնույն ժամանակ, խոսակցություններ կան ՌԴ ԳՇ-ում պատրաստվող խոշոր փոփոխությունների մասին։

Բայց դառնանք Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հետ զրույցին։ Շոյգուն ՌԴ ԱԽ-ում այդ նույն ժամանակահատվածում ելույթի ժամանակ հայտարարել էր, թե Սիրիայից «տասնյակ հազարավոր կամավորներ» ցանկանում են ռուսական բանակի կողքին կռվել Ուկրաինայի դեմ, ինչին Պուտինը հավանություն էր տվել։ Արեւմտյան հետախուզությունները մանրամասներ են հրապարակել ռուս եւ սիրիացի զինվորականների բանակցությունների մասին, խոսքը 40 հազարանոց զորախմբի մասին է։ Վերջին բանակցությունը տեղի է ունեցել մարտի 22-ին, սիրիական կողմը կրկին խուսափողական պատասխան է տվել։

Ըստ հետախուզությունների տվյալների, Սիրիայի նախագահ Ասադը ձգձգում է խոստումը, չնայած Ռուսաստանի տված երաշխիքներին, որ Թուրքիան եւ Իսրայելը չեն օգտվի առիթից։ Շոյգուն հենց այս երաշխիքներն էր քննարկել Աքարի հետ՝ գործի է դրվել ռուս-թուրքական համագործակցությամբ 2020-ին Արցախում ծավալված ահաբեկչական սիրիական կամուրջը: Ասադը սակայն չի վստահել ռուս-թուրքական երաշխիքներին։

Շոյգուի անհետացումը կարող է կապված լինել նաեւ այս տապալման հետ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը