Սիբիրյան խոցը շատ վտանգավոր հարուցիչ է, կառավարությունը պետք է արտակարգ դրություն հայտարարի. Նունե Ներսիսյան

Սիբիրյան խոցը շատ վտանգավոր հարուցիչ է, կառավարությունը պետք է արտակարգ դրություն հայտարարի. Նունե Ներսիսյան

Հասարակական Ipress 2021-07-05 00:22:00 2580
sibiryan-xoc_EOj-5.jpg

iPress.am- Սիբիրյան խոցը շատ վտանգավոր հարուցիչ է, որը օրգանիզմին շատ վնասներ կարող է հասցնել:Հայաստանում դեռևս վարակի մաշկային ձևն է տարածված, շատ մեծ ջանքերով կարելի է ազատվել սրանից, բայց, Աստված չանի, եթե սիրբիրախտի հարուցիչի աղիքային կամ թոքային ձևը տարածվի, մենք դրա տակից չենք կարողանա դուրս գալ:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը և ավելացրեց, որ սրանք համարյա թե բուժումներ չունեն և, ներթափանցելով մարդու օրգանիզմ, մինչև անգամ տանջամահություն կարող են առաջացնել:

Բժշկուհին ընդգծեց, որ վարակի տարածումը կանխելու համար Կառավարությունը պետք է հայտարարի արտակարգ դրություն, պետք է արգելվեն ապօրինի մորթերը և վաճառքի հանված մսերը ստուգվեն.

«Արտակարգ դրություն անհրաժեշտ է նաև նրա համար, որպեսզի կարողանանք հասկանալ վարակի աղբյուրը: Կարող են մի քանի աղբյուրներ լինել՝ ջուրը, սատկած կենդանին, մոծակը:Գեղարքունիքում կան դիրքեր, որ թշնամին գրավել է, այնտեղ մենք ջրային ռեսուրսներ ունենք, որոնց թշնամին մասնակի տիրապետում է: Չի կարելի թողնել գյուղացու մտածելուն, որ ինքը մորթը կանի, իր անասունը կտանի, կթաղի և վարակը կկանխենք, սա կդիտարկվի որպես հանցագործություն»,-ասաց Նունե Ներսիսյանը:

Վերջինիս խոսքով՝ վարակվելու դեպքում բացի մաշկային ախտահարումից, կարող է լինել ջերմության բարձրացում, դողէրոցք, իսկ վարակի գաղտնի շրջանը 1-3 օր է.

«Կարող է որևէ սիմպտոմ չլինել, ջերմություն չունենա մարդ, բայց մաշկի վրա գոյացություններ առաջանան և դրանով ախտորոշեն, որ տվյալ անձը սիբիրախտով վարակված է»,-ասաց զրուցակիցը:

Բժշկուհին հորդորեց զերծ մնա ստուգման լիցենզիա չունեցող և փողոցից մսեր գնելուց.

« Պետք է զերծ մնալ մսեր գնելուց, որոնք չգիտենք՝ որտեղից են բերվել, առողջ կենդանու միս է, թե՝ վարակված, մինչև հայտարարեն արտակարգ դրություն, որ կանխեն այս վիճակը»,-ասաց Նունե Ներսիսյանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը