ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշին չենք հանձնել, այն Հակոբի նման տղաների արյան գնով պաշտպանել ենք մինչեւ վերջ. Արայիկ Հարությունյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշին չենք հանձնել, այն Հակոբի նման տղաների արյան գնով պաշտպանել ենք մինչեւ վերջ. Արայիկ Հարությունյան

Հասարակական Ipress 2021-01-14 19:14:00 1710
kl_skE5C.jpg

Արցախյան պատերազմում զոհված կամավորական Հակոբ Հարությունյանի հուղարկավորությանը, որին ներկա էր նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ընթերցեց Արցախի նախագահի հրամանագիրը՝ Հակոբ Հարությունյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու մասին։

Արցախի նախագահը բարձրագույն կոչումը հանձնեց Հակոբ Հարությունյանի եղբորը։

 

«Բոլորն են հերոս։ Մենք ունենք մոտ 4 հազար զոհ, բոլորն էլ հերոս են, բայց Հակոբի կենսագրությունը համապատասխանում է, որպեսզի նա արժանանա այդ կոչմանը։ Ես Հակոբի կենսագրությանը ծանոթացել եմ այս մի քանի օրերի ընթացքում, երբ իր մարտական ընկերների հետ լայնածավալ որոնողական աշխատանքներ էինք կատարում։

Հակոբը թողնելով Մոսկվան՝ անդամագրվել է կամավորական շարժմանը, սկսել է Եղնիկներում, մասնակցել է մի շարք մարտական գործողությունների, բայց երբ Շուշին վտանգված էր, երբ պետք էր Շուշին պաշտպանել իր մարտական ընկերների հետ խնդրել է իր հրամանատարությանը, եւ բավականին երկար ծանր մարտեր էին մղել Շուշիի մատույցներում։ Ասում են՝ Շուշին հանձնել են,  ոչ, Շուշին չեն հանձնել, Շուշին Հակոբի նման տղաների արյան գնով պաշտպանել ենք մինչեւ վերջին հնարավորություն»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահին իր շնորհակալությունը հայտնեց Հակոբ Հարությունյանի եղբայրը. «Եղբայրս միշտ մի կարգախոսով է եղել՝ միշտ առաջ։ Ինքն Արցախում ընդհանրապես չի եղել, բայց այդ հողի համար ինքն այնտեղ է եղել»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը