«Շտապեմ հիասթափացնել». Արման Աբովյան

«Շտապեմ հիասթափացնել». Արման Աբովյան

Հասարակական Ipress 2021-06-21 22:34:00 960
nfjjjo_CqpT9.jpg

iPress.am- ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստանում եմ տասնյակ զանգեր և հաղորդագրություններ՝ կապված ընտրություների հետ։

Ժողովուրդ ջան, նախ ասեմ, որ ինձ համար չափազանց կարևոր է ձեր բոլորի սրտից բխող խոսքերը։ Դա իրականում ցույց է տալիս, որ մեր թիմի երկարամյա գործունեությունը՝ պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, խորհրդարանական հարթակում իրականում գնահատվել է և գնահատվում է Ձեր բոլորի կողմից։

Սակայն հարկ եմ համարում ԱՆՊԱՅՄԱՆ ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և մեզ բոլորիս համար Խորհրդարանը հանդիսացել է ոչ թե բաղձալի քաղաքակական «գագաթ», այլ դա մեր պետականաշեն և հայանպաստ գործունեություն իրականացներու համար հարթակներից մեկն էր։ Այո, ԱԺ-ն շատ կարևոր հարթակ է, բայց համաձայնվեք, որ մենք երբեք չենք եզրափակվել խորհրդարանական տրիբունայով և մեր քայլերը իրականացրել ենք տարբեր քաղաքական գործիքակազմ օգտագործելով։

Շտապեմ հիասթափացնել բոլոր նրանց, ովքեր հույսեր ունեն, որ ԲՀԿ-ն կքաշվի մի կողմ և կնվազեցնի իր ջանքերը հանուն մեր Հայրենիքի և ազգի անվտանգության և բարգավաճման համար՝ այդպես չի լինի ոչ մի պարագայում։ Ասեմ ավելին, մենք, որքան հնարհավոր է, առավել մասնակցություն ենք ունենալու բոլոր քաղաքական գործընթացներին և անցուդարձերին, քանզի մեր Հայրենիքը գտվում է ծայրագույն ճգնաժամում՝ բոլոր ուղղություններով և առումներով։

Թուրք֊ադրբեջանական ոհմակի կողմից Արցախի Հանրապետության օկուպացիան, նույն թշնամու ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, տնտեսական ճգնաժամ և ամենացավալին՝ մեր հասարակության մեջ տիրող և արհեստականորեն սերմանվող կատաղի ատելությունը միմյանց նկատմամբ։ Այս խայտառակ իրավիճակի պատասխանատուներին դուք ինձանից լավ գիտեք։

Հիմա հարց․ ո՞ր իրեն Հայ համարող մարդը կարող է անտարբեր մնալ, ո՞ր իրեն պետականամետ և ազգային ուժ համարող քաղաքական կառույցը կարող է անտարբեր մնալ։

Եվ այդ իսկ պատճառով, կրկին անգամ կրկնեմ՝ մենք եղել ենք, կանք ու կմնանք հանուն մեր ժողովրդի մղվող պայքարի առաջամարտիկները և դա նույնիսկ քննարկման առարկա չի։ Աստված բոլորիս պահապան։ Մեր պայքարը շարունակվում է։

Հարգանքներով՝ Արման Աբովյան

Հ.Գ. Ինչ վերաբերվում է արտահերթ ընտրություններին, ապա մինչև չպարզաբանվեն բազմաթիվ ընտրախախտումների հետ կապված տեղեկություները, մենք առայժմ զերծ կմնանք գնահատական հնչեցնելուց»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը