Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Տոնոյանի եւ Հասանովի հետ

Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Տոնոյանի եւ Հասանովի հետ

Միջազգային Ipress 2020-10-14 11:49:00 2988
Հետևեք մեզ՝ Telegram-ում
shoygu_nSEDd.jpg

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է վարել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի ու Զաքիր Հասանովի հետ:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից:

«Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել ամբողջությամբ կատարել ադրբեջանական եւ հայկական կողմերի՝  հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները», - հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Поделиться
Класс
Send