Mediaport-ի հավաստի տեղեկություններով՝ Շիշ բռնողի հետ անմիջական կապ ունեցող մարդասպանների շուրջ 20 հոգանոց բանդայի ձերբակալումից հետո Ոստիկանության Արաբկիրի բաժին է ժամանել Շիշ բռնողը և ձերբակալման խնդրով մեծ աղմուկ բարձրացրել:
Հայհոյել ու վիրավորել է բաժնի պետին, տեղակալին և օպերատիվ գծով աշխատակիցներին՝ պահանջելով ազատ արձակել բանդայի ձերբակալված անդամներին:
Հենց այս պահին Ոստիկանության ներքին անվտանգության աշխատակիցներն Արաբկիրի բաժնում հետաքննություն են անցկացնում, թե ոստիկաններից ով է նկարել գետնին պառկեցված բանդայի ներակայացուցիչներին և ինչպես է տեսանյութը հայտնվել համացանցում:
