«Շիշ բռնողը գողացել է լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը եւ դիմել փախուստի»

«Շիշ բռնողը գողացել է լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը եւ դիմել փախուստի»

Հասարակական Ipress 2021-06-03 20:35:00 1104
ddddd_Zil1n.jpg

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ շիշ բռնողը, քիչ առաջ փողոցում հափշտակել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը եւ դիմել է փախուստի։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Աղբյուրի ի լրագրող Անուշը տեսել է, որ ՔՊ-ականներն ու Հայկ Սարգսյանը հավաքված են Մաշտոցի պողոտայի իրենց շտաբի մոտ՝ «Կազիրյոկի» մոտ, մոտեցել եւ փորձել է հարց տալ, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել, որ Ռուստամ Մուրադովը Մոսկվայի բանակցություններից ձեռնունայն է վերադարձել։ Հայկ Սարգսյանը ուժով խլել է հեռախոսը, փորձել է ջնջել տեսագրությունը, սակայն քանի որ հեռախոսի վրա կոդ է դրված եղել, չի կարողացել։

Ապա հեռախոսը ձեռքին նստել է մեքենան եւ հեռացել՝ ասելով, որ չի տալու։ Մեր գործընկերը տեղում հավաքված ՔՊ-ականներին ասել է, որ դիմելու է ոստիկանություն, ինչին ի պատասխան ՔՊ-ականները ծաղրելով ասել են, թե ո՞վ է տեսել, որ նման բան է եղել, որ մի հատ էլ կարողանա ապացուցել։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ․ շիշ բռնող հայտնի անձը, որը գողականների հետ շատ է շփվում, լրագրողների վրա հարձակվելու, նրանց գույքը հափշտակելու հակումներ ունի։ Օրեր առաջ նա ԱԺ-ում խլել էր «Yerevan Today»-ի լրագրողի խոսափողը, մտել իր աշխատասենյակ եւ դուրս չէր գալիս։

ՀԳ Ի դեպ, հեռախոսը վերջին մոդելի այֆոն է եւ բավականին թանկ արժե։ Այնպես որ սա առանձապես խոշոր չափերի գողություն կարելի է դիտել։ Առաջարկում ենք ոստիկանությանը այս հրապարակումը դիտել որպես հանցագործության մասին հաղորդում եւ գործ հարուցել։ Ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել գույքը սեփականատիրոջը վերադարձնելու համար։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը