Այսօր հայ շինարարը նշում է իր մասնագիտական տոնը

Այսօր հայ շինարարը նշում է իր մասնագիտական տոնը

Հասարակական Ipress 2020-08-07 14:05:00 516
shinarar_IqajR.jpg

Տարիներ շարունակ Հայաստանի հանրապետության կառավարությունը առանձնակի հանդիսությամբ է  նշել է այս մասնագիտական տոնը՝ ամրագրելով քաղաքաշինության ոլորտի և հատկապես շինարարի կարևոր առաքելությունը երկրի տնտեսության զարգացման և առաջընթացի գործում:

Շինարարի համար միշտ էլ ցանկալի է տեսնել իր աշխատանքի գնահատանքը, օրն անցկացնել ոլորտի մասնագետների, շինարարական դիմագիծ ունեցող կառույցների ղեկավարների հետ, շնորհավորել միմյանց, ուրախանալ գործընկերների հաջողություններով, կիսել իրենց խոհերն ու մտահոգությունները, ինչու չէ նաև համատեղ նշել մասնագիտական տոնը:

Այս տարի, սակայն, հնարավոր չէր պահպանել ավանդույթը, ըստ արժանվույն նշել Շինարարի օրը` ելնելով ստեղծված իրավիճակից:

Շինարարի համար յուրաքանչյուր օր տոն  է, երբ նա կառուցում է, երբ ոլորտում աշխուժություն կա, ներդրումներ և ծավալներ, երբ մասնագիտությանը ծառայող լավագույն կադրերը հայրենիքն են շենացնում: 

Հայաստանի Շինարարների միության  գերխնդիրն  է իր մասնակցությունը բերելու հատկապես պետական գերատեսչական մարմինների կողմից մշակվող արտադրական, հասարակական, բնակելի, առողջապահական, կրթական, սոցիալական,մշակութային ու հոգևոր, ինչպես նաև  տրանսպորտային, հիդրոտեխնիկական  և գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ կառույցների իրականացման գործում: 

Առանձնակի կարևորվում են նաև  մարզերի համաչափ զարգացման, սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, պաշտպանական նշանակության կառույցների շինարարարությանն ուղղված ծրագրերը:

Այս ամենը միտված է ունենալու առավել բարեկեցիկ, ապահով և անվտանգ երկիր:Շինարարի մասնագիտական տոնի կապակցությամբ Հայաստանի Շինարարների միության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ  հայ Շինարարին, քաղաքաշինության ոլորտը ներկայացնող, շինարարական ծրագրեր կազմակերպող և իրականացնող բոլոր պատկան մարմիններին,մաղթում  քաջ առողջություն, անկոտրում կամք, մեծածավալ գործունեություն, անխոնջ աշխատանք:

 Վստահ եմ, որ լավատեսորեն նայելով  վաղվա օրվան, կանգ չենք առնի ոչ մի դժվարության առաջ: 
 Հայ Շինարարը կառուցել է և պիտի կառուցի իր երկրի, իր ժողովրդի համար, գալիք սերունդներին թողնելով մնայուն արժեքներ:

Գագիկ Գալստյան
Հայաստանի Շինարարների միության նախագահ

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21315

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1302

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 294

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 225

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

Իրադարձային 219

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային 189

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

Բանակ 186

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը