«Շատ կարևոր է մարտի 16 ամսաթիվը»

«Շատ կարևոր է մարտի 16 ամսաթիվը»

Քաղաքական Ipress 2021-02-24 11:01:00 2691
nripp_hxP5n.jpg

Lragir.am գրում է.

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է, որ Վլադիմիր Պուտինը «համաձայնվել է ստեղծել հանձնաժողով», որը կզբաղվի հայ-ռուսական հարաբերություններով։ Մինասյանի տվյալներով, հանձնաժողովը ռուսական կողմից կղեկավարի Ռուսաստանի նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով այժմ ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալն է։

Եթե դա ճիշտ է, ապա հարց է ծագում․ ինչու Մեդվեդեվը։ Հայաստանում Պուտինի տեղակալի հետ կապված հիշողությունները բավական ուշագրավ են։ Թվարկենք մի քանիսը։

2008 թվականին Մեդվեդեւը ժամանեց Հայաստան որպես նախագահ։ Այն ժամանակ Ռուսաստանը ակնարկել էր, որ կարող է Հայաստանում  ատոմակայան կառուցել և սկսել մշակել ուրանի հանքերը։ Բացի այդ, Ռուս-վրացական պատերազմից հետո Մեդվեդևն առաջարկել էր վերսկսել ակտիվ բանակցությունները ռուս խաղաղապահների տեղակայմամբ։

Մեդվեդևի հաջորդ այցը 2010-ին էր։ Այդ ժամանակ երկարացվեց Գյումրու ռուսական բազայի գործունեության պայմանագիրը, որը կնքված էր 25 տարով, սակայն երկարացվեց մինչև 2044 թվականը (49 տարով):

2011 թվականի մարտի 16-ին Էրդողանը, ով այն ժամանակ Թուրքիայի վարչապետն էր, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին նվիրեց Մոսկվայի պայմանագրի կրկնօրինակը, նույն փաստաթղթի ստորագրման 90-ամյակի կապակցությամբ։ «Շատ կարևոր է մարտի 16 ամսաթիվը։ 90 տարի առաջ այդ օրը ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև բարեկամության և եղբայրության համաձայնագիրը։ Այդ փաստաթուղթը շրջադարձային կետ դարձավ մեր պատմության համար։ Մոսկվայի պայմանագրի շնորհիվ ճանաչվեցին մեր արևելյալ սահմանները»,  ասել էր Էրդողանը Կրեմլում ասուլիսի ժամանակ։ Մեդվեդևը փոխանցել էր նկարի պատճեն, որտեղ արտաքին գործերի նախարար Չիչերինը Թուրքիայի կառավարության ներկայացուցչի հետ փոխանակվում են պայմանագրի տեքստով։

Հատկանշական է, որ ռուսական 102-րդ բազան Գյումրիում ստեղծվել է 1995 թվականի ճիշտ մարտի 16-ին։

2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո, ապրիլի 7-8-ին Մեդվեդևը ժամանեց Երևան և Բաքու։ Բաքվում Դմիտրի Մեդվեդևը ընդգծել էր, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններն ունեն ռազմավարական բնույթ։ Մեդվեդևը, արդարացնելով ռուսական զենքի մատակարարումը Հայաստանին և Ադրբեջանին, ասել էր, որ եթե Մոսկվան հրաժարվի այդ վաճառքներից, ապա Հայաստանն ու Ադրբեջանը կսկեն զենք գնել այլ երկրներից, ինչը կարող է «որոշ առումով խախտել հավասարակշռությունը»։

2019 թվականին Մեվեդևը նորից եկավ Հայաստան։ Թե ինչ են այդ ժամանակ պայմանավորվել Փաշինյանի հետ, հայտնի չէ, սակայն նրանք միասին գնացել են Ակումբ 12 և պարել American Boy երգի տակ։

2020 թվականին, արդեն որպես ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, Մեդվեդեւը կոչ էր արել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին զերծ մնալ չմտածված քայլերից։ Հիշեցենք, որ Տավուշյան բախումների հետևանքով Ռուսաստանում գրեթե սկսել էին ազգամիջյան բախումներ և ծիրանային պատերազմ։

2020 թվականի աշնանը տեղի ունեցած պատերազմից հետո Մեդվեդևը հայտարարել է ամենակարևորը․ «Իրոք կարգավիճակի հարցը մնում է չլուծված, սակայն այն չի կարելի հիմա քննարկել, որովհետև կառաջացնի լարվածություն։ Հիմա այս հարցը անհնար է լուծել։ Հատկապես, որ հարցի շուրջ կողմերի կարծիքները հիմնովին տարբեր են, նույնիսկ Հայաստանի ներսում կան քննարկումներ», ասել է նա ռուսական զլմների հետ հարցազրույցի ժամանակ։

2008 թվականին Մեդվեդևի Երևան կատարած այցի կապակցությամբ Իգոր Մուրադյանը գրել էր, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունները կապում է բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունների կառուցման հետ։ Նրա տեղեկություններով, Մեդվեդևը ադրբեջանական լոբբիի առաջնորդն է Ռուսաստանում, ով փոխկապակցված է նավթային և գազային նախագծերի հետ։

«Ռուսները Ղարաբաղը Հայաստանին Ղարաբաղի պատկանելը միշտ համարել են անհիմն ճոխություն հայերի համար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ղարաբաղի զինված ուժերի, Ղարաբաղի՝ քրիստոնեությանը պատկանելության մասին դրական հիշատակումները 20 տարիների ընթացքում հակակրանք և շփոթություն են առաջացրել գրեթե ցանկացած ռուսի մոտ։ Ինչ վերաբերվում է Մեդվեդևի խոստումներին, ապա դժվար թե ռուսները ատոմակայան կառուցեն Հայաստանում։ Ինչներին է պետք կառուցել այդքան լուրջ օբյեկտ այսպիսի մահացող և արհամարհված երկրում։ Ուրանը հնարավոր է և մշակեն, բայց իրենց կարիքների համար։ Ռուսները ավելի շատ կնախընտրեն ատոմակայաններ կկառուցել Թուրքիայում և Ադրբեջանում», գրել էր Իգոր Մուրադյանը 2008 թվականին։

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»